Ոմանք կարծում են, որ շագանակագույն հավկիթները օգտակար են, քանի որ նրանք պարունակում են մեծ թվով օգտակար բաղադրիչներ, մյուսներն էլ համոզված են, որ այն ավելի համեղ է սպիտակից, իսկ երրորդները, որ շագանակագույն հավկիթները ավելի նպատակահարմար են սերուցքով թխվածքներ պատրաստելիս, իսկ սպիտակները՝ ուղղակի տորթերի պատրաստման համար (կամ հակառակը. ամեն ինչ կախված է տեսակետից):
Բայց նրանց միջև տարբերությունը կայանում է նրանում, որ շագանակագույն հավկիթը շագանակագույն է, իսկ սպիտակը՝ սպիտակ: Ահա և վերջ: Դա նույնն է, թե համեմատենք սպիտակամորթ և սևամորթ մարդկանց օրգանների տեղաբաշխումը կամ դրանց գործառույթների տարբերությունները:
Հավկիթի պարունակությունը միևնույնն է՝ անկախ կեղևի գույնից: Բացի դրանից, նրանց հաստություններն էլ են գրեթե նույնը: Եթե, այնուամենայնիվ, տարբերություն առկա է, ապա միայն հավի տարիքի հետ կապված: Ավելի երիտասարդ հավերի ածած հավկիթի կեղև ավելի ամուր և հաստ է լինում: