Դուք՝ 70% մաքուր ջուր եք, 18% ածխածին, 4% ազոտ, 2% կալցիում, 2% ֆոսֆոր, 1% կալիում, 0,5% ծծումբ, 0,5% նատրիում, 0.4% քլոր:
Նաև մի ամբողջ գդալ տարբեր միկրոտարրեր. մագնեզիում, ցինկ, պղինձ, յոդ, նիկել, բրոմ, ֆտոր: Եվ մի փոքրիկ մաս կոբալտ, ալյումին, մոլիբդեն, կապար, տիտան, բոր: Ահա և ձեր կյանքի ամբողջ բաղադրատոմսը:
Այս բոլոր նյութերը առաջացել են աստղերի պայթյունից և առակ են ոչ միայն մեր օրգանիզմում: Ձեր մարմնի ջուրը շատ նման է օվկիանոսի սովորական ջրին, ֆոսֆորը՝ լուցկու գլխիկներինին, քլորը նույնպես նման է լողավազանները ախտահանողին: Բայց դուք միայն դա չեք:
Դուք՝ քիմիական հավաքածու եք` հիանալի կառուցվածքով, որի մեջ կարգավորված են չափաբաժինները, բալանսը, անասելի բարդ մեխանիզմի փոխգործակցությունը: Ձեր մոլեկուլները բաղկացած են ատոմներից, ազատ տարածությունից, գրավիտոններից, այլ մասերից, որոնք իրար կապված են էլեկտրամագնիսական, գրավիտացիոն, էլեկտրոնային ուժով, որոնց աշխատանքի նրբությունները մեզ հասու չեն:
Այն ամենը, ինչը ձեզ շրջապատում է ժամանակի և տարածության միջև, ինչ-որ բանի համար անհրաժեշտ են: Անհրաժեշտ եք դուք, ձեր եթերային կյանքը իմաստ ունի: Այն ձեզ դեպի փակուղի չի տանում: Իր իմաստն ունի ամեն ինչ: Գործեք: Արեք մի բան, մի որևէ փոքր գործ ձեր կյանքում, մինչ մահանալը: Դուք ինչ-որ բանի համար ծնվել եք: Ուղղակի փորձեք հասկանալ, թե ինչի՞: