Նա հաղթեց նարդիով, որպեսզի զբաղվի թենիսով


Մոնսուր Բահրամի. այս մարդը 5 տարեկանից զբաղվում է մեծ թենիսով, իսկ 15 տարեկանում դարձավ Իրանի առաջատար թենիսիստներից մեկը: Սակայն 1979 թ.-ի իսլամական հեղափոխության արդյունքում այդ պրոֆեսիոնալ սպորտաձևը արգելքի տակ դրվեց: Բահրամին սկսեց զբաղվել նարդիով: 1981 թ.-ին Թեհրանում նարդիով հաղթեց Հեղափոխության գավաթի մրցումներում, որի մրցանակը ուղևորությունն էր դեպի Եվրոպա: Հենց այնտեղ էլ նա մնաց և նորից սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ թենիսով: Այժմ նա բնակվում է Ֆրանսիայում:

Комментариев нет:

Отправить комментарий