ԱՄՆ Նախագահների տարօրինակությունները

ԱՄՆ Նախագահները, բացի երկիրը ղեկավարելուց, հաճախ տարվում էին հոբբիներով, երբեմն տարօրինակ:

Ջոն Ադամսը նախագահության աթոռը սիրում էր, բայց պակաս չէր սիրում մեկ այլ զբաղմունք: Նախագահը ամեն առավոտ կանուխ դուրս էր գալիս իր վիլլաներից ու գնում մոտակա գետ, որ կոչվում էր Պատոմակ: Եվ ինչեք կարծում, ինչո՞վ էր զբաղվում նախագահը: Նա մերկ լողանում էր այդ գետում: Ավելին, նախագահը սա սիրում էր անել այն ժամերին, երբ դեռ մթնշաղ էր: Եվ ամենևին նպատակ չուներ թաքցնել:
Թոմաս Ջեֆֆերսոնը բիլիարդի մեծ սիրահար էր: Բայց նաև օրենքը խախտելու և այն շրջանցելու հմտություններ ուներ: ԱՄՆ-ը նախագահը իր բնակարանի նկուղում բիլիարդի խաղասրահ ուներ` իհարկե սեփական «խաղամոլությունը» բավարարելու համար` ոչ գումար աշխատելու: Բայց խնդիրը նրանում է, որ այդ ժամանակ ԱՄՆ-ում բիլիարդ խաղալը օրենքով արգելված էր: Ջեֆֆերսոնը սրանից բացի ուներ նաև ճարտարապետական տաղանդ: Նախագահը սեփական ձեռքերով է նախագծել Վիրջինիայի համալսարանը:
ԱՄՆ-ը նախագահ Ջորջ Վաշինգտոնը գարեջրի մեծ սիրահար էր: Նա ուներ գարեջրերի մի ամբողջ հավաքածու. տարբեր համերի, տեսակների ու երկրների: Նրա գարեջրամոլությունը այն աստիճանի էր, որ լինելով ԱՄՆ-ը նախագահ նա բացել էր գարեջրատուն: Այսօրվա լեզվով ասած pub:
Ջիմմի Քարտերը մանկուց սիրել է ճոճանակներ և այդ նախասիրությունը մնացել է մինչև խոր ծերություն ևմահ: Նախագահը Սպիտակ տան համար պատվիրել է 5 տարբեր տեսակի ճոճվող բազկաթոռներ, որոնցից յուրաքանչյուրը ճոճման հաճախականության և տատանման յուրահատուկ տարբերություններ է ունեցել:
Դուվայթ Էյզենհաուերը գոլֆի մեծ սիրահար է եղել: Նա այնքան է սիրել այս խաղը, որ մի անգամ պահանջել է կտրել գոլֆի դաշտում տնկված սոճներից մեկը: Նրա այս պահանջը մերջել են և այժմ այդ սոճին կոչվում է Էյզենհաուերի անունով:
Բոլոր նախագահներն էլ առաջին հերթին մարդ են, հետո պաշտոնյա: Եվ բոլորն էլ ունեն իրենց նախասիրություններն ու թուլությունները, տարօրինակություններն ու զարմանալի սովորությունները: Նրանց հոբբիներն երբեմն ծիծաղելի են, երբեմն էլ խելագարության հասնող: Մի խոսքով, այսօր կպատմեմ ԱՄՆ նախագահների տարօրինակ ու խելագար նախասիրությունների ու սովորությունների մասին:
ԱՄն նախագահ Ջեյմս Գարֆիլդը ոչ միայն տարօրինակ ու հետաքրքիր նախասիրություն ուներ, այլ նաև կարելի է ասել ֆենոմենալ կարողություն: Նա ուսումնասիրում էր  արդեն դասական և արդեն մոռացված չօգտագործվող լեզուներ, ինչպես օրինակ, լատիներենը ու հին հուներենը: Բայց շատ ավելի զարմանալի էր այն, որ նա միաժամանակ կարող է երկու ձեռքերով գրել. մեկով` լատիներեն, մյուսով` հին հուներեն:
Ջորջ Բուշ ավագը պարզվում է նախանձելի էքտրեմալ է: Նա սիրում է պարաշյուտային սպորտը: Ավելին ոչ միայն սիրում է, այլ փորձարկում է ինքը իր սեփական «նախագահական» մարմինը թողնելով ազատ անկման հայեցողությանը: Ջորջ Բուշ ավագը ոչ ավել ոչ պակաս իր 80 և 83-րդ տարեդարձերը նշել է հենց պարաշյուտով թռիչք կատարելով:
Լինդոն Ջոնսը ավելի շատ կարգազանց է եղել, քան էքստրեմալ, չնայած էքստրիմ իր նախասիրության մեջ նույնպես կարելի է տեսնել: Նա սիրում էր իր ռանչոյում մի լավ հարբել, հետո նստել իր ամֆիբիա-ավտոմեքենան և այն քշել մոտակա լճի ուղղությամբ: Բախտը միշտ բերել է, որովհետև ամֆիբիան բաց ավտոմեքենա է` այսպես ասած առանց կտուրի:
Սաքսոֆոնիստ ու նախագահ Բիլ Քլինթոնը ավելի էքսցենտրիկ է գտնվել: Պարզվում է, նա ոչ միայն սաքսոֆոն է սիրել նվագել, այլ նաև խաչբառեր կազմել: Քլինթոնը դրանք ոչ միայն կազմել է, այլ նաև մեծ հաջողությամբ լուծել: Ավելին նրա կազմած խաչբառերից շատերը տպագրվել են New York Times-ում:
ԱՄՆ-ի 17-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոնը հայկական իրականության մեջ տղամարդուն ոչ հարիր նախասիրություն է ունեցել: Նա սեփական ձեռքերով սիրել է կարել շորեր: Այպես ասած դերձակ է եղել: Ասում են, որ այն կոստյումները, որոնք կրել է մեծամասամբ իր ձեռքի աշխատանքն են եղել:


Комментариев нет:

Отправить комментарий