Ի՞նչ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե հենց հիմա թողնեք ծխելը

Ի՞նչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե հենց այս պահին դադարեք ծխել:
Շատերը կարծում են, որ եթե մարդը տևական ժամանակ ծխում է, ապա առողջությունը անվերադարձ կորցնում է: Դա այդպես չէ: Ծխելը դադարեցնելուց հաշված րոպեներ հետո օրգանիզմում տեղի են ունենում դրական փոփոխություններ: Թվեմ դրանցից մի քանիսը:


20 րոպե հետո արյան ճնշումն ու զարկերակը վերադառնում են չծխող մարդու սանդղակին:


8 ժամ հետո նիկոտինի և ածխածնային գազի քանակը արյան մեջ կիսով չափ իջնում է, թթվածնի քանակը հասնում է նորմայի:

24 ժամ հետո ածխածնային գազը լիովին դուրս է գալիս օրգանիզմից, թոքերը սկսում են մաքրվել կուտակված խեժից:


48 ժամ հետո օրգանիզմում այլևս նիկոտին չկա: Վերականգնվում են համի և հոտի զգայարանները:

72 ժամ հետո շնչառությունը դառնում է ավելի ազատ, անցնում է հազը: Բրոնխները թուլանում են, էներգիայի քանակը օրգանիզմում ավելանում է

2-12 շաբաթվա ընթացքում արյան շրջանառության մակարդակը բարձրանում է, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելի հեշտ են կատարվում:

3-9 ամիս անց ամբողջովին վերանում են շնչառական դժվարությունները, թոքերի ծավալն ու արդյունավետությունը աճում է 10%-ով:


Մեկ տարի անց սրտի կաթվածի ռիսկը կրկնակի նվազում է:


10 տարի անց թոքերի քաղցկեղի ռիսկը կրկնակի նվազում է:



15 տարի հետո սրտի կաթվածի ռիսկը հավասարվում է չծխող մարդու մակարդակին:

Սրտային հիվանդությունների, թոքերի քաղցկեղի, կաթվածի ռիսկը սկսում է նվազել ծխելը դադարեցնելու պահից սկսած: Ինչքան շուտ թողնեք ծխելը, այնքան կքչացնեք այս հիվանդությունները ձեռք բերելու ռիսկը:
Այն ծխողները, որոնք դադարեցնում են ծխելը մինչև 35 տարեկանը, ապրում են չծխող մարդու օրգանիզմով


2 комментария:

  1. Շնորհակալություն ձեր նյութը տեղ գտավ մեր կանքում։www.haystar.am

    ОтветитьУдалить