Մեզանից շատերը կարծում են, որ մենք լացում ենք այն ժամանակ, երբ տխրում ենք: Իսկ դուք գիտե՞ք, որ մարդը, իր ողջ կյանքի ընթացքում լացում է 250 միլիոն անգամ: Եկեք պարզենք, թե ինչպե՞ս է դա տեղի ունենում:
Մեր կոպերը իրենց տեսակի մեջ յուրահատում մաշկային վարագույրներ են, որոնք կարող են բարձրանալ և իջնել մկանների շնորհիվ: Այդ «վարագույրները» այնքան արագ են շարժվում, որ չեն խանգարում մեր տեսողությանը: Մենք դա նույնիսկ չենք նկատում: Փաստացի, մեր կոպերը փակվում-բացվում են ամեն 6 վայրկյանը մեկ: Արցունքները առաջանում են արցունքագեղձի միջոցով, որը տեղակայված է աչքի ներսի մասում: Այնտեղից արցունքը արցունքածորաններով լցվում է արցունքապարկերի մեջ: Այդտեղից էլ հիմնականում հոսում են արցունքները:

Ամեն թարթումի հետ բացվում են արցունքածորանները՝ եղջերաթաղանթը խոնավեցնելու համար: Մեխանիկական տեսանկյունից, երբ մենք լացում ենք, տեղի է ունենում նույն գործընթացը: Դուք տեսե՞լ եք, թե ինչպե՞ս են մարդիկ լացելու աստիճանի ծիծաղում: Դա նրանից է, որ ուժեղ ծիծաղի ժամանակ մկանները սեղմում են գեղձերը և սկսում է արցունքի հոսք:
Մեզանից յուրաքանչյուրը գիտե, թե ինչը կարող է իրեն ստիպել արտասվել՝ առանց էմոցիաների: Դա իհարկե սոխն է: Նրանում առկա են հատուկ ցայտող նյութեր, որոնք գրգռում են մեր աչքերը: Արցունքներն էլ կատարում են իրենց հատուկ պաշտպանողական ֆունկցիան՝ լվանում են այդ գրգռիչներին: Այդ նույնն էլ տեղի է ունենում ծխելու ժամանակ: Մենք չգիտակցելով լալիս ենք, պաշտպանելով, մաքրելով մեր աչքերը: Եվ վերջապես, ինչու՞ ենք մենք արտասվում տխուր ժամանակ: Մարդը միակ էակն է, որը արտասվում է էմոցիաները արտահայտելու համար: Մի միտքն էլ բավական է մարդուն, որպեսզի նա տխրի և լաց լինի:
Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ մեր զգացմունքները չենք կարողանում արտահայտել բառերով: Նրանք ելք են գտնում արցունք արտադրող մեխանիզմի մեջ: Դա անկախ ռեֆլեքս է: Դրա պատճառը նրանում է, որ մեր օրգանիզմը ինքն է ստեղծում զգացողություններ, որոնք մենք չենք կարողանում կամ չենք ուզում արտահայտել բառերով:
Գիտնականները պարզել են, որ «ամենալացկանները» ամերիկացիները, նեպալցիներն ու գերմանացիներն են: Իսկ չինացիները, հակառակը, կսեղմեն ատամները, բայց չեն լացի: Լացն իրականում հանում է սթրեսը, թեթևացնում է նյարդային համակարգը, բայց 20 րոպեից ավել արտասվել չի կարելի: 20 րոպեից հետո աչքերի տակ կհայտնվեմ պարկեր, կդառնաք ավելի նյարդային և ի վերջո ավելի կբարդացնեք ձեր հոգեվիճակը:
Առողջ եղեք: