Լեզուների աշխարհում

Ազգերի գլխավոր առանձնահատկություններից մեկն էլ լեզուն է: Բազմազան են աշխարհի լեզուները և դրանցով խոսող մարդիկ: Ուսումնասիրենք դրանցից մի քանիսը:
Արաբերենն, օրինակ, ունի 28 տառ, որոնք բառերի վերջում գրվում են այլ կերպ, քան մեջտեղում: Եբրայերենում այդպիսի տառերը հինգն են, հունարենում` մեկը, իսկ մյուս եվրոպական լեզուներում նման տառեր չկան:

Լատիներեն «աբսուրդը» թարգմանաբար նշանակում է «համրից լսած»:

Նոր Գվինեայի բնակիչները խոսում են 700 լեզուներով` աշխարհի լեզուների մոտ տասնհինգ տոկոսը:

Կենդանակերպի նշանների անվանումները լատիներեն հնչում են այսպես. Ջրհոս-Ակվարիուս, Ձկներ-Պիսցես, Խոյ-Արիես, Ցուլ-Տավրուս, Երկվորյակ-Հեմինի, Խեցգետին-Կանցեռ, Առյուծ-Լեո, Կույս-Վիրգո, Կշեռք-Լիբրա, Կարիճ-Սկորպիուս, Աղեղնավոր-Սագիտարիուս, Այծեղջյուր-Կապրիկորնոս:

«Էրմիտաժ»-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «մենանալու վայր»:

Այբուբենի հնագույն տառն աշխարհում «Օ»-ն է:

Չինարենում «դժվարություն, տհաճություն» բառերն արտահայտող հիերոգլիֆը պատկերում է նույն տանիքի տակ գտնվող երկու կանանց:

Կյուրասաո կղզու անունը իսպաներենից տառացի թարգմանությամբ նշանակում է «տապակած քահանա»:

Հին Եգիպտոսում դեղձը կոչվում էր «արևային ձու»:

Չինարենում «աշխուժություն» ու «թեյ» բառերը նշվում են նույն հիերոգլիֆով:

Ճապոներենում «մետրո» բառը բաղկացած է երեք հիերոգլիֆից` «ներքեւ», «հող» և «երկաթ»:

Միջազգային արհեստական լեզուն` էսպերանտոն, 1887 թվականին ստեղծել է լեհ բժիշկ Լ. Զեմենհոֆը:

Ամերիկյան «OK» շարժումը (մատների օղակ) Կիպրոսում նշանակում է «համասեռամոլ»:

Ալեքսանդր Մակեդոնացու ձիու անունը` «Բուցեֆալ», նշանակում է «ցլագլուխ»:

Անգլերենի ամենահին բառը «town»-ն է:

Արաբերեն «սահարա» բառը թարգմանաբար նշանակում է «անապատ»:

Հավայական այբուբենն ունի ընդամենը 12 տառ:

«Միկի Մաուս»-ը լատիներեն հնչում է «Միքայել Մուսկուլուս»:

Միավորված Ազգերի Կազմակերպությունն ունի վեց պաշտոնական լեզու` անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն: