Մասնագիտություններ, որոնք կոտրում են հոգեկան աշխարհը

Ասում են, ասա ո՞վ է ընկերդ, կասեմ ո՞վ ես դու: Այս ասացվածքը կարելի է մի փոքր փոփոխել և ստանալ՝ ասա ինչո՞վ ես դու զբաղվում, և ես կասեմ, թե ո՞վ ես դու: Իսկ իրականում, որոշ ժամանակ անց (մոտավորապես 5 և ավել տարի), մասնագիտությունները իրենց հետքն են թողնում մարդու ինքնության վրա, այդ թվում նաև բացասական, չնայած որ, առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան: Թվեմ այդ մասնագիտություններից ամենատարածվածները:

Իրավաբան

Որպես կանոն, այս մասնագիտությունն ընտրում են կասկածամիտ և մանրախնդիր մարդիկ (հանկարծ ինչճոր բան այնպես չգնա): Ոչ հաճախ, սակայն ժամանակի հետ այդ հատկանիշները հասնում են աբսուրդի, ինչը սկսում է վանել «նորմալ» մարդկանց: Անգամ անձնային հարաբերություններում իրավաբանները փորձում են որևէ դավադրություն տեսնել: Եվ վերջապես, գերինֆորմացվածությունը իրավագետներին կարող է վերածել մռայլ «գիտունիկների»:


Հաշվապահ

Հայտնի կատակ է, որ հաշվապահը, դա ախտորոշում է: Եվ իրոք, այս մասնագիտության մի շարք ներկայացուցիչներ այնքան են մտնում իրենց գործնական դերի մեջ, որ անգամ թվերի հանդեպ իրենց «սերը» տեղափոխում են անձնական կյանք: Հաշվապահների մոտ ընդունված է ամեն ինչ անել ճիշտ և հստակ, քանի որ նոր կամ էքստրեմալ բաները նրանց մոտ առաջացնում են վախ և զգուշավորություն: Ժամանակի հետ այս մարդիկ վեր են ածվում անտանելի սնոբների (Այսպես են կոչում նրանց, ովքեր ընդունում են, որ մարդիկ բոլորն իրար հավասար չեն) և ձանձրալի անձանց: Որպեսզի խուսափել դրանից, հաշվապահները պետք է երբեմն կտրվեն իրենց թղթերից և ավելի շատ շփվեն մարդկանց հետ, հակառակ դեպքում ռիսկը մեծ է, որ կվերածվեն երկրորդ Ակակիեմ Բաշմաչկինի (Ն. Վ. Գոգոլի «Շինելը» պատմվածքի հերոսներից), ում աշխարհը կազմված էր միայն տառերից և ստորակետերից:


Բժիշկ

Այստեղ պետք է ավելի շատ հաշվի առնել այն բժիշկներին, որոնք իրենց գործունեության ընթացքում գործ ունեն լուրջ հիվանդությունների, տառապանքների և մահվան հետ: Բժիշկն իր վրա շատ մեծ պատասխանատվություն է վերցնում հիվանդի համար: Եվ բժիշկների անտարբերությունը, ցինիզմն ու էմոցիոնալ փակվածությունն ընդամենը սթրեսների դեմ հոգեբանական պաշտպանվածություններ են, առանց դրանց, նրանց մոտ պարարտ հող է նախապատրաստված սթրեսի համար՝ անընդհատ հետևել մյուսների տառապանքներին:
Հոգեբաններն այսպիսի մասնագիտության տեր մարդկանց խորհուրդ են տալիս կիսվել իրենց խնդիրներով և ապրումներով մոտ մարդկանց հետ, ինչպես նաև` չմոռանալ ապրումակցման մասին, որը նրանցից սպասում են հիվանդների հարազատները: Ծառայողական տհաճություններն ու հոգսերն արժի թողնել աշխատավայրում, իսկ դրա սահմաններից դուրս փորձել խուսափել լրացուցիչ սթրեսից:


Զինվորական

Ինչպես հայտնի է, զինծառայողները՝ խիստ կարգապահությամբ մարդիկ են: Ցավոք, երբեմն նրանք անգամ իրենց հարազտներին և մտերիմներին են մեկ տողով շարում` վերածվելով տնային բռնապետի, երբեմն էլ տիրանի: Հոգեբանները հաստատում են, որ զինվորականները ժամանակի ընթացքում ձեռք են բերում անհատականության մասնագիտական այնպիսի դեֆորմացիա, որն այլևս գրեթե հնարավոր չէ ուղղել, ուղղել: Սպան՝ ապրելակերպ է:


Լրագրող

Ապագա և ներկա լրագրող ընկերներիս՝ ողջույն:
Մարդիկ, ովքեր ընտրել են լրագրողի մասնագիտությունը, որպես կանոն, շատ համեստ են և գերադասում են մնալ ստվերում («Նա է գլխավորն այս իրադարձության մեջ, ես ընդամենը հարցազրույց եմ վերցնում»): Բացի այդ, նրանք հետաքրքրասեր են: Իհարկե, լրագրողական պրակտիկան այս բոլոր հատկանիշները զարգացնում է, ինչի արդյունքը լինում է այն, որ այն ինչ լավ է, միշտ չէ, որ լավ է: Մարդը կարող է տարվել էգոցենտրիզմով և բացահայտ անտակտությամբ, նրա մոտ կարող է ձևավորվել հիվանդագին դիրքորոշում, որ ինքը չի ապրում իր կյանքը:


Ուսուցիչ

Այս մասնագիտության մարդիկ, ոչ հազվադեպ, բայց գոռոզ են լինում: Որպես կանոն, նրանք բարձրացված ինքնագնահատական են ունենում, այն էլ` անկախ պրոֆեսիոնալիզմի մակարդակից: Հեշտ է նշանակալի լինել երեխայի ֆոնի վրա` անհատի, ով դեռ հեռու է ամբողջական կայացումից և հաճախ ուսուցչի ինքնահավանությունը վեր է ածվում ավտորիտարիզմի` եթե ոչ դպրոցական ենթակաների նկատմամբ, ապա տանեցիների:
Ուսուցչին հատկապես անհրաժեշտ է իրեն՝ այլ մարդու տեղը դնելու կարողությունը , ինչպես նաև` համեստության և համբերատարության զարգացումը:


Հոգեբան

Գաղտնիք չէ, որ շատ մարդիկ, ովքեր որոշու են դառնալ հոգեբան, նախ և առաջ ցանկանում են գլուխ հանել իրենց, այլ ոչ թե ապագա հաճախորդների խնդիրներից: Փաստացի, ուրիշների շեղվածություններին անընդհատ հետևելու արդյունքում` նման մարդիկ սեփական таракан-ներից այդպես էլ չեն կարողանում ազատվել: Ավելին, սեփական խնդիրները հաճախ ավելի են բարդանում: Բացի այդ, իմանալով մարդկային էությունն ու մարդու հոգեբանությունը` նրանք հեշտությամբ դառնում են մանիպուլյատորներ` անխղճորեն օգտագործելով մյուսներին՝ իրենց շահադիտական նպատակների համար:
Հոգեբանները պետք է հստակ կարողանան իրարից առանձնացնելի իրենց մասնագիտական և անձնական կյանքը, ինչպես նաև, սովորեն չընկալել մարդկանց որպես հերթական ուսումնասիրության նյութ:


Վաճառքի մենեջեր

Վաճառել ապրանք, հատկապես ոչ պիտանի, մի ամբողջ արվեստ է, որը այս կամ այն չափով ստիպում է մարդուն կեղծավորություն, խորամանկություն անել, իսկ հաճախ` նաև խաբել: Հմուտ վաճառականները, որպես կանոն, բավականին խորամանկ մարդիկ են: Այս ոլորտում աշխատող մարդկանց թերություններից մեկն էլ այն է, որ նրանք չափից շատ շատախոս են և արտիստիկ, ինչն էլ հաճախ,առօրյա կյանքում դառնում է անբնականության պատճառ: Նման մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի շեղվել իրենց աշխատանքի մասին մտքերից:

Իսկ ստուգե՞լ եք. ինչպե՞ս է ազդում Ձեր աշխատանքը Ձեզ վրա:

Комментариев нет:

Отправить комментарий