Թմրանյութերին և ալկոհոլին համարժեք շոկոլադը


Շոկոլադասերներ, բարև :)
Հաճախ բժիշկները ալկոհոլիզմն ու թմրամոլությունը դասում են ժամանակակից աշխարհի ամենաահավոր հիվանդությունների շարքին, որոնցից ամեն տարի մահանում են միլիոնավոր մարդիկ: Յելի համալսարանի փորձագետների կողմից անցկացրած փորձերից մեկը հետաքրքիր եզրահանգման բերեց. պարզվում է, որ մարդու մոտ, ալկոհոլից և հոգեմետ դեղերից բացի, հնարավոր է կախվածություն առաջացում շոկոլադից:
Շոկոլադի սիրահարները չեն կարողանում սահմանափակել իրենց սիրելի շոկոլադի չափաբաժինը, չնայած նրան, որ գիտակցում են դրա` քաշի վրա թողնող ազդեցությունը: 
Հետազոտություններին մասնակցել են այսպես կոչված շոկոլադահոլիկները (chocoholics) և սովորական մարդիկ, ովքեր շոկոլդան ուտում են զուտ օգտակարության համար:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի շնորհիվ մասնագետները պարզեցին, որ շոկոլադահոլիկների մոտ նկատվում է ուղեղի ակտիվության կտրուկ աճ, երբ նրանք տեսնում են շոկոլադով կաթնային կոկտեյլ կամ առնում են դրա հոտը: Եվ այն բանից հետո, երբ նրանց տալիս են դա համտեսելու, այդ ակտիվությունը անկում է ապրում: Հետազոտողների կարծիքով, շոկոլադահոլիկի ուղեղը այդպիսով ազդակներ է ուղարկում այն մասին, որ իրեն շոկոլադ է հարկավոր: 
Յելի համալսարանի փորձագետների հետազոտությունները եկան հաստատելու Դրեկստելի համալսարանի փորձագետները. որոշ շոկոլադի սիրահարներ այնպիսի վարք են դրսևորում, որը հատուկ է ծանր թմրանյութեր օգտագործողներին:
Այդպիսի կախվածության պատճառը գիտնականներին հայտնի է. կակաոյի մեջ առկա է անդանամիդ կոչվող նյութը, որը բարձրացնում է տրամադրությունը և նպաստում է «երջանկության հորմանի»՝ էնդորֆինի արտադրմանը: Բացի այդ, շոկոլադը խթանում է սերոտոնինի արտանետմանը արյան մեջ, որի մեջ էլ պարունակվում են որոշակի քանակությամբ կոֆեին և թեոբրոմին, որը դրական է ազդում աշխատունակության բարձրացման վրա: 
Փորձագետները ընդգծում են, որ շոկոլադի հետևանքով առաջացած բոլոր քիմիական ռեակցիաները պարզելու համար տարիներ կպահանջվեն, քանի որ նրա բաղադրության մեջ մտնում են 500 տարբեր նյութեր:





Комментариев нет:

Отправить комментарий