Երկիր մոլորակի 10 վայր, որտեղ բջջային կապն անհասանելի է

Թվում է, թե 21-րդ դարում բջջային կապը պետք է հասանելի լինի ամենուր, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, որոշ վայրերում դա ուղղակի անհնար է: Խոսքը մեր տան սենյակների կամ շենքերի մասին չէ, այլ մեր մոլորակի հեռավոր անկյուններում գտնվող գյուղերի կամ հսկայական տարածքների:
Ձեզ եմ ներկայացնում մեր մոլորակի այն 10 վայրերը, որտեղ հնարավոր չէ զանգել բջջայինով:

1. Կիֆուկա, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն
Կիֆուկա՝ աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկը: Համաձայն վիճակագրության, այստեղ 1ք/կմ-ի վրա տարեկան գրանցվում է կայծակի 158 հարված: Այդպիսով, ցանկացած էլեկտրական սարքավորումից օգտվելը այստեղ հավասարազոր է ինքնասպանության:


2. Գրին Բենկ, ԱՄՆ, Արևմտյան Վիրջինիա 
Գրին Բենկ՝ քաղաք, որտեղ տեղադրված է աշխարհի ամենամեծ ռադիոտեղորոշիչը (նրա խնդիրը՝ որսալ տիեզերքից եկող նույնիսկ աննշան ազդանշանները): Այդ պատճառով էլ այստեղ արգելված են ցանկացած տիպի էլեկտրամագնիսային ճառագայթներ արձակող սարքերը: Այդ շարքին են դասվում բջջային կապը, WiFi կապը և նույնիսկ ռադիոն:

3. Մոտուո, Չինաստան
Մոտուո շրջանը գտնվում է Տիբեթում: Տեղի բուդդիստները այն համարում են սուրբ վայր: Այնտեղ հասնելը շատ դժվար է. 200 մետրանոց կախովի կամուրջը և հավերջական ցուրտը կկանգնեն ձեր ճանապարհին: Շրջանը ընդհանրապես բնակեցված չէ, այնպես որ ֆաունան այստեղ շատ անսովոր է: 


4. Մուլի, Ֆարերյան կղզիներ
Այստեղ ամենաանկանխատեսելի եղանակն է: Կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսները իսպառ բացակայում են: Սակայն դա չի մտահոգում տեղի 4 բնակիչներին: Տուրիզմն այստեղ զարգացած չէ, այդ իսկ պատճառով Մուլին կարող ենք հանգիստ անվանել «Աստծո կողմից մոռացված վայր»: Հաղորդակցության միջոցների մասին խոսք լինել չի կարող:

5. Պիտկերն կղզի, Խաղաղ օվկիանոս
Պիտկերն կղզու բնակչությունը կազմում է ընդամենը 50 մարդ: Բջջային կապը, համացանցը և այն ամենը, ինչը կապված է քաղաքակրթության հետ, այստեղ բացակայում է: Արտաքին աշխարհի հետ կապ պահպանել հնարավոր է միայն նավերի միջոով, որոնք այստեղ են գալիս ամիսը մեկ անգամ:


6.«Ակադեմիկոս Վերնադսկիի» կայան, Գալինդեղ կղզի, Անտարկտիդա
«Ակադեմիկոս Վերնադսկիի» կայանը միակ ուկրաինական կայանն է Անտարկտիդայում: Արտաքին աշխարհի հետ կապ է հաստատվում միայն արբանյակի միջոցով, իսկ ինտերնետ կապի արագությունը երբեմն չի բավականացնում նույնիսկ էլեկտրոնային նամակ ուղարկելուն:

7. Վայաու Լաուտ, Ֆիլիպիններ
Տեղի բնակիչները ստացել են «ծովային գնչուներ» անվանումը այն բանի համար, որ իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են լողացող տների մեջ և հազվադեպ են ցամաք դուրս գալիս: Վայաու Լաուտը մտնում է այն վայրերի ցանկի մեջ, որտեղ ապրելու համար բարենպաստ պայմաններ չկան: Այստեղ ոչ խմելու ջուր կա, ոչ էլեկտրականություն, իսկ «մեծ աշխարհի» հետ կապն այստեղ հազվադեպ բան է:


8. Սոկոտրա կղզի, Հնդկական օվկիանոս
Կղզու յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից (հաճախ այն անվանում են «Երկրի վրայի օտարածին վայր»): Այստեղ կարող եք հանդիպել հազվագյուտ բուսատեսակների: Սոկորտայում բնակվում է ավելի քան 42 հազար մարդ: Չնայած այս քանակությանը, այստեղ քաղաքակրթության բարիքների, ինչպիսք են բջջային կապն ու համացանցը, չես հանդիպի:

9. Օիմյակոն, Յակուտիա
Օիմյակոն գյուղ՝ աշխարհի ամենացուրտ բնակեցված վայրը (գրանցվել է մինչև -71°С ջերմաստիճան): Այսպիսի պայմաններում սառչում է բացառապես ամեն բան, էլ չասած բջջային հեռախոսը, որն ուղղակի չի կարող աշխատել այսպիսի պայմաններում: Արտաքին աշխարհի հետ կապը այստեղ հազվագյուտ բան է. ինքնաթիռները միայն ամռանն են այստեղ գալիս, այն էլ շաբաթը մեկ անգամ:

10. Հորայ, Հնդկաստան
Հորայ՝ գյուղակ, որտեղ կյանքը ամբողջովին հիմնված է մեդիտացիայի վրա: Այդ իսկ պատճառով էլ այստեղ  բջջայիններով, պլանշետներով և այլ հարմարանքներով այցելուների մուտքն արգելված է: Հորայում դուք պետք է խստորեն հետևեք օրվա սահմանված գրաֆիկին. քնել, ուտել, հանգստանալ, մեդիտացիա անել: Քանի որ այստեղ բջջայիններից չեն օգտվում, ուրեմն բջջային կապ էլ չկա:


Ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից, չէ որ այսպիսի վայրերում դուք իսկապես կարող եք հանգստանալ քաղաքակրթության բարիքներից, միայն թե Կիֆուկայի կայծակներից և Օիմյակոնի սառնամանիքից խուսափեք:

Комментариев нет:

Отправить комментарий