Ֆուտբոլի պատմության մեջ ամենատարօրինակ խաղը

Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենատարօրինակ հանդիպումը անցկացրեցին Բարբադոսի և Գրենադայի ազգային հավաքականները՝ 1994 թ.-ին:
Կարիբյան ավազանի երկրները ամեն տարի անցկացնում էին Կարիբյան ծովի «Շելլ» գավաթի առաջնությունը (Shell Caribbean Cup). Եվ ահա, 1994 թ.-ին, ֆուտբոլի պատմության մեջ մի տարօրինակ դեպք գրանցվեց: Շատերը չեն հավատում դրան, դե քանի որ հավատալու էլ չի:
Այսպիսով, խմբային վերջին հանդիպումն է՝ Բարբադոսա-Գրենադա: Գրենադան չպետք է պարտվեր Բարբադոսին, իսկ առաջին տեղ դուրս գալու համար Բարբադոսը պետք է անասելի ջանքերով հաղթեր 2 գնդակի առավելությամբ:
Եվ ահա, արագ 2 գնդակ ուղարկելով հակառակորդի դարպասը, բարբադոսցիները առաջ անցան հաշվի մեջ: Սակայն, ի հեճուկս վերջիններիս, 83-րդ րոպեին խփված ինքնագոլը փոքր ինչ կոտրեց ինքնավստահությունը: Եվ Գրենադայի ֆուտբոլիստները սկսեցին ամբողջ թիմով պաշտպանվել, քանի որ 3-րդ գնդակը աղետալի կլիներ հավաքականի հետագա պայքարի համար, իսկ նրանց գոլերի քանակով հաղթանակ էր պետք, որն արդեն ապահովվել էր:
Տեսնելով, որ ժամանակը գնում է, խաղը մոտենում է ավարտին, իսկ ոչ մի փոփոխություն չկա, Բարբադոսի պաշտպաններ Սիելին ու Ստաուտը, միմյանց փոխանցում կատարելով, սեփական դարպասին գոլ խփեցին: Այդպիսի բեկումնային ընթացք Գրենադայի ֆուտբոլիստները չէին սպասում: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ընդհանուր միավորների քանակով Գրենադան առջևում էր, և նրան ընդամենը պետք էր, որպեսզի խաղը որքան հնարավոր է շուտ ավարտվի, բայց կրկեսը դեռ նոր էր սկսվում: Գրենադացիներին պետք էր մեկ գնդակ, որպեսզի խաղը ավարտվեր հատկացված ժամանակում, ու կարևոր չէր, թե ում դարպասի այն կխփվեր: Դա ստիպեց բարբադոսցիներին նետվել դեպի հակառակորդի դարպասը, որպեսզի...պաշտպանեին այն ինքնագոլից: Եվ Բարբադոսան կարողացավ դիմակայել, և չթողեց, որպեսզի գրենադացիները ինքնագոլ խփեն:
Ահա արդեն, իրենց ցանկացած ավելացված ժամանակում, Բարբադոսայի խաղացող Տորնը խփեց «Ոսկե գոլը», որը այն ժամանակ, համարժեք էր 2 գոլի և խաղը միանգամից ավարտվում էր: Հաշիվը դարձա 4-2՝ հօգուտ Բարբադոսի և գնդակների տարբերությամբ Բարբադոսան Կարիբյան ծովի գավաթի առաջնության եզրափակչի ուղեգիր վաստակեց: National Stadium-ում երկար ժամանակ չէր դադարում ծիծաղն ու հրճվանքը:

Գրենադայի մարզիչ Ջեյմս Կլարկսոնը, խաղից հետո ուղղակի ապշած էր մնացել.

Ինձ խաբված եմ զգում: Այն մարդուն, ով նման կանոններ է հնարել, ուղղակի հոգեբուժարան պետք է ուղարկել: Մի խաղ, որտեղ այդքան ապշած ֆուտբոլիստներ էին վազում, չպետք է ընդհանրապես տեղի ունենար: Մեր խաղացողները չգիտեին, թե ո՞ր կողմ պետք է վազել, որպեսզի գրավեին դարպասը՝ մե՞րը, թե հակառակորդինը: Նման բան ես իմ կյանքում չեմ հանդիպել: Ֆուտբոլի կանոնների համաձայն, որպեսզի հաղթես խաղում, պետք է հակառակորդի դարպասը գրավել, այլ ոչ սեփականը: 





Комментариев нет:

Отправить комментарий