
Բացի դրանից, մոծակներին ձեր վրայից կվանի նաև նոր թրմված, ոչ քաղցր կանաչ թեյը: Այնպես որ, գազավորված հյութերի փոխարեն ավելի լավ է թեյ ըմպել, եթե մոծակները ձեզ շատ են անհանգստացնում: Կանաչ թեյի մեջ պարունակվող նյութերը ձեր օրգանիզմից դուրս են գալիս նաև մաշկի ծակոտիների միջոցով, ինչն էլ մոծակների վրա վանող ազդեցություն է գործում: Որքան քիչ է ձեր օրգանիզմում շաքարի քանակը, այնքան ավելի լավ, քանի որ մոծակները շաքար շատ են սիրում: Այնպես որ, որպեսզի փրկվեք մոծակներից, հրաժարվեք քաղցրից և ըմպեք կանաչ թեյ: Ամեն դեպքում, դա օգտակար կլինի օրգանիզմի համար:
Комментариев нет:
Отправить комментарий