«Դու այն ես, ինչ ուտում ես». սա ԱՄՆ բնակիչների «սառնարանների ներաշխարհը ուսումնասիրելու» արդյունքում ծնված ֆոտոշարք է:
Երեք տարվա ընթացքում լուսանկարիչ Mark Menjivar-ը ճանապարհորդել է ամբողջ երկրով՝ ուսումնասիրելով սննդի խնդիրը: Եվ որքան շատ էր ծավալվում այդ հարցերի շուրջ, այնքան համոզվում էր, որ սնունդը անմիջականորեն ազդում է յուրաքանչյուր մարդու և ամբողջ հասարակության վրա և այն շատ բան կարող է պատմել նրանց մասին:
Ֆոտոշարքում հարուստների և աղքատների, բուսակերների ու մսակերների, հանրապետականների և դեմոկրատների և շատ այլոց սառնարանների պարունակություններն են:
|
Զվարճանքների այգու սեփականատեր: Ապրում է միայնակ 2007 թ. |
|
Ատաղձագործ/լուսանկարիչ: Ապրում են երեքով: Սառնարանում հաջող որսից հետո եղնիկի միս է, 2008 թ. |
|
Փողոցում գովազդային թերթիկներ բաժանող: Ապրում է միայնակ: Ամսեկան եկամուտը $ 432, 2007 թ. |
|
Մանկաբարձուհի/միջնակարգ դպրոցի ուսուցիչ: Ապրում են երկուսով: Բուսակերության անցնելուց մեկ շաբաթ անց, 2008 թ. |
|
Գնացքի թոշակի անցած ուղեկցորդ: Ապրում է միայնակ, 2008 թ. |
|
Կարմիր խաչի աշխատակից: Ապրում է միայնակ: Քնում է լիցքավորված ատրճանակը կողքին, 2008 թ. |
|
Բարմեն: Ապրում է միայնակ: Ամեն օր առավոտյան 8-ին պառկում է քնելու և վեր է կենում գիշերը 4-ին, 2008 թ. |
|
Ռեստորանի սեփականատեր: Ապրում է միայնակ: Ունի լուսանկարչական հիշողություն, ընդունակ է հիշել ամեն անպետք ինֆորմացիա. 2009թ. |
|
Երկուսն էլ աշխատում են վավերագրակաին ֆիլմերի ոլորտում: Նրանց ջանքերի շնորհիվ մեկ միլիոն դոլար է հավաքվել՝ Ուգանդայի երեխաների համար, 2008թ. |
|
Բուսաբան: Ապրում է միայնակ և իրեն ավելի հարմարավետ է զգում ֆլորայի և ֆաունայի, քան մարդկանց միջավայրում, 2008 թ. |
|
Հասարակական կամավոր: Ապրում է միայնակ: Ամբողջովին կույր է, 2007 թ. |
|
Բժիշկ-անեսթեզիոլոգ: Ապրում են երեքով: Գոհունակության օրվա հաջորդ առավոտյան, 2007 թ. |
|
Բուֆետի խոհարար: Ապրում են երկուսով, 2007թ. |
|
Երթևեկության կարգավորող/ծերանոցի խնամակալ: Ապրում են վեց անձով, 2007 թ |
|
Լրագրող/դիզայներ/ուսուցիչ: Ապրում են երեքով, 2009թ. |
|
Քոլեջի ուսանողներ: Ապրում են երեքով, 2009թ. |
|
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ/սոց.աշխատակից: Ապրում են երկուսով,2008թ. |
Комментариев нет:
Отправить комментарий