Դիահերձողի հուշերից


Բարև Ձեզ։ Ես դիահերձող եմ։ Իմ հաճախորդներն ամենալուռն են։

Բոլոր մարդիկ միմյանցից դժգոհ են. վաճառողը` գնորդից, գնորդը` վաճառողից, հասարակությունը` անհատներից, անհատը` հասարակությունից։ Եվ պետք է ասել, որ բոլորն էլ ճիշտ են։

Բանը նրանում է, որ երկարամյա աշխատանքային փորձս հուշում է, որ մարդկանց 80%–ի ինտելեկտը բարձր չէ ինֆուզորիա հողաթափիկի ինտելեկտից։ Որոշ դեպքերում նույնիսկ զիջում է դրան։ Հիմարությունը մահվան հիմնական պատճառն է։ Այն անցնում է ծերությանը, հիվանդությանը, դժբախտ պատահարներին և նույնիսկ ամբողջ 10%–ով պատերազմին։ Որպեսզի իմ ասածները ավելի պարզ լինեն` ես կբացատրեմ հաշվարկիս մեթոդիկան։

Եթե դուք ձմռանը կորցրել եք մեքենայի կառավարումը և վթարի եք ենթարկվել, դա ավտովթար է։ Եթե նույն բանը դուք կատարել եք 120կմ/ժ արագությամբ և ամառային անվադողերով, ապա դուք սեփական հիմարության զոհն եք։

Եթե դուք թունավորվել եք ժամկետնանց մթերքից, դա ցավալի է։ Եթե դուք կերել եք ժամկետնանց պահածոներ, որովհետև ափսոսել եք թափել դրանք, ապա դուք հիմար եք։

Եթե ձեզ հարվածել է հոսանքը, դա դժբախտ պատահար է։ Եթե դուք «մտել եք» միացված հեռուստացույցի հետևը, որպեսզի ինչ–որ բան ձգեք, ապա դուք կլինիկական հիմար եք, որի ուղեղը մահացած էր ավելի շուտ, քան դա տեղի կունենար։

Եթե դուք վառվել եք հրդեհի ժամանակ, ապա ես ցավում եմ։ Իսկ եթե հրդեհը սկսվել է նրանից, որ դուք հարբած ծխել եք անկողնում... դե դուք ինձ արդեն հասկացաք։

Ես ամեն օր բարձր արագությամբ գնացած վարորդների անշնչացած ձեռքերից մեքենայի ղեկ եմ հանում, տոպրակների մեջ եմ լցնում նրանց, ովքեր հաղորդագրություն գրելով անցել են փողոցը, ես ամեն օր դագաղի մեջ եմ դնում այն հիմարներին, ովքեր փորձել են բարձրավոլտ հոսանքի լար գողանալ։
Սրան վերջ չկա և դա միմիայն խոսում է հասարակության ինտելեկտի մակարդակի մասին։

Պետք չէ վիրավորվել. հիմարներից չեն վիրավորվում։ Եվ պետք չէ վիրավորել. հիմարների հետ գործ չունեք։ Եվ, եթե կարծում եք, որ դուք մտնում եք այն երջանիկ 20%–ի մեջ միայն այն պատճառով, որ դեռ քայլում եք այս հողագնդի վրա, ապա հիշեք, որ այդ դուք չեք այդքան խելացի, ուղղակի հիմարների բախտը բերում է։

Հաջողություն բոլորին և մինչ նոր հանդիպում։


Комментариев нет:

Отправить комментарий