.jpg)
Եթե դուք կարծում եք, որ ձմեռն արդեն եկել է ձեր քաղաք, ապա դեռ չեք տեսել Օյմյակոնի` աշխարհի ամենացուրտ վայրի լուսանկարները։
1933 թ.–ին այստեղ արձանագրվել էր -67 °C, իսկ հունվարի միջին ջերմաստիճանը -50°C էր։ Այս գյուղը համարվում է աշխարհի ամենացուրտ մշտական բնակեցված վայրը։ Նորզելանդացի լուսանկարիչ Ամոս Չեպպլը որոշեց դուրս գալ Յակուտսկից (աշխարհի ամենացուրտ խոշոր քաղաքը) և մի քանի օր անցկացնել Օյմյակոնում.
«Իմ հագին բարակ տաբատ էր, երբ ես դուրս եկա փողոց -47°C–ին։ Ես հիշում եմ այդ զգացողությունը, թե ինչպես էր ցուրտը տիրում իմ ոտքերին։ Հաջորդ անակնկալն էլ այն էր, որ իմ թուքը սառչում էր շրթունքներից և ծակում այն»,– հետո պատմում էր նա։
Լուսանկարիչը նշում է, որ դժվարը ցուրտը չէր, այլ այն, որ լուսանկարչական ապարատի օբյեկտիվը վայրկյանական սառչում էր և հնարավոր չէր լինում լուսանկարել։


Յակուտսկի կենտրոնական շուկան լի է ձկներով և մսով, իսկ գյուղատնտեսական կուլտուրաներ այստեղ ուղղակի չեն աճում։
Օյմյակոն` «Ցրտի բևեռ»



Անասուններին այսպիսի գոմերում են պահում






Օյմյակոնի միակ մթերային խանութը գյուղին ապահովում է ամեն ինչով

Ավտոմեքենաները ևս պետք է հատուկ տաքացված ավտոտնակներում պահեն, հակառակ դեպքում առավոտյան այն գործի չի ընկնի


Միակ ածխային կաթսայատունը ապահովում է գյուղի ջերմությունը



Զուգարանների մեծ մասը տեղակայված է դրսում, քանի որ սառած հողը հնարավորություն չի տալիս կոյուղի փորել
Անասուններին այսպիսի գոմերում են պահում
Օյմյակոնի միակ մթերային խանութը գյուղին ապահովում է ամեն ինչով
Ավտոմեքենաները ևս պետք է հատուկ տաքացված ավտոտնակներում պահեն, հակառակ դեպքում առավոտյան այն գործի չի ընկնի
Միակ ածխային կաթսայատունը ապահովում է գյուղի ջերմությունը
Ինչպես տեսնում ենք` մարդը կարող է հարմարվել ցանկացած եղանակային պայմաններին։ Դատելով լուսանկարներից` Օյմյակոնի բնակիչները այդքան էլ դժգոհ չեն իրենց կյանքից։ Ի դեպ, Օյմյակոնը բավական հայտնի տուրիստական կենտրոն է։ Շատերը վճարում են, որպեսզի փորձեն իրենց այսպիսի խստաշունչ ցրտի պայմաններում։
Комментариев нет:
Отправить комментарий