Աշխարհի ամենաանբարո գերեզմանատունը

Լոնդոնի հարավային մասում գտնվող «Խաչաձև ոսկորներ» գերեզմանատան հանդեպ ֆեմինիստական հետաքրքրվածությունը պարզ բացատրություն ունի. վաղ Միջնադարից մինչ XIX դարում փակվելը այն եղել է աղքատների և մարմնավաճառուհիների գերեզմանատուն։
Մուտքի մոտի ցուցանակին կարելի է կարդալ. «Սա լուսավորման վայր է, որտեղ կանացի սկիզբը հարգվում և փառաբանվում է` իր բոլոր դրսևորումներով»
Վինչեստրյան եպիսկոպոսի հողերում, որոնք քաղաքային իշխանությունների իրավասություններից դուրս էին գտնվում, շատ բաներ էին թույլատրվում, ինչը արգելված էր ամբողջ Լոնդոնում. թատրոններ, արջերի և շների մարտեր, հասարակաց տներ։ Վերջիններս, 1161 թվականից ի վեր կարգավորվում էին Հենրիխ II–ի հրամանագրով, իսկ տեղի բնակիչներին անվանում էին սագեր` սպիտակ կրծքերի կամ սպիտակ հագուստների համար։ Հրամանագիրը այդ կանանց անսահման իրավունքներ էր տալիս, սակայն տուգանքի, անարգանքի աթոռի կամ վտարման վտանգի տակ արգելվում էր սիրեկան ունենալ։

18-րդ դարում, այդ` բոլորի կողմից մոռացված և եկեղեցուց մերժված մարմնավաճառուհիներին և թափառաշրջիկներին հիշել էր տեղացի պոետ Ջոն Կոնստեբլը։ Նա ստեղծեց «Խաչաձև ոսկորների գերեզմանատան ընկերներ» կազմակերպությունը, որը միտված էր պայքարել տեղանքը զբաղեցրած շինարարական ընկերության դեմ։ Բացի դրանից, Կոնստեբլը դարձավ «Սաուտվորյան առեղծվածներ» բանաստեղծությունների շարքի հեղինակը։ Դա էլ հիմք դարձավ 1998 թ.–ի Հելլուինի տոնակատարության սցենարի համար։
Բոլոր սրբերի օրը գերեզմանատանը ծառայություն է իրականացվում։ Ժամանողներին ժապավեններ են բաժանում, որոնց վրա գրված է լինում գերեզմանատան բնակիչների անունը, մասնագիտությունն ու մահվան օրը։ Ներկայացումից հետո երթը, մոմերով և ջիներով, շարժվում է դեպի գերեզմանատուն։ Այնտեղ այդ ժապավենները կապում են վանդակաճաղերին և տարբեր գրառումներ անում։



Տոնակատարության և Կոնստեբլի բանաստեղծությունների հիմնական շարժիչ ուժը կանացի ազատ և բնատուր սեքսուալությունն է, որն էլ, հիմնականում, գերեզմանատուն է բերում սեքս–աշխատակիցների ամբողջ շարժումը։ Սեքս–արդյունաբերության համաշխարհային միության ներկայացուցիչները գերեզմանատան տարածքում նույնիսկ էքսկուրսիաներ են կազմակերպում և պահանջում են, որ այն ճանաչվի որպես հուշարձան։


Комментариев нет:

Отправить комментарий