Քչերը գիտեն, որ տիեզերագնացները, դեռ Գագարինի ժամանակներից, իրենց հետ զենք էին վերցնում։
Սկզբում դա «Մակարով» տեսակի ատրճանակ էր, այնուհետև փոխարինվեց ТП-82 տեսակի որսորդական եռափող հզոր ատրճանակով։
Առաջին հայացքից տարօրինակ է թվում` ինչի՞ համար էին անհրաժեշտ ատրճանակները։ Տիեզերակայաններում դրանց մեկ կրակոցը կարող էր աղետալի հետևանքների բերել։ Բայց իրականում այն իր հիմնավորումն ուներ. զինամթերքը մտնում էր փրկարար փաթեթի մեջ և պահվում էր վայրէջքային կապսուլայում։ Տայգաներում կատարված վթարային վայրէջքի դեպքում, որի նախադեպերը եղել են, այն կարող էր փրկել տիեզերագնացի կյանքը` պաշտպանելով վայրի կենդանիներից։
ТП-82–ը շատ հզոր զենք է։ Նրան նույնիսկ ատրճանակ անվանելը սխալ կլինի։ 30 սմ երկարության փողով և առանց խզակոթ–մաչետեով ու փամփուշտներով այն կշռում էր 1,6 կգ։
Վերևի 2 հարթ փողից ատրճանակը կրակում է որսորդական 32 տրամաչափի կոտորակով, իսկ ներքևի փողից` 5,45 տրամաչափի փամփուշտով։ Այն նաև առանձին ազդանշանային փամփուշտ ունի, որը բավական արդյունավետ է գործում։
Իսկ արջերի հետ հանդիպման դեպքեր եղել են։ Խորհրդային ինժեներ–կոնստրուկտոր Բորիս Չերտոկը, իր «Հրթիռներ և մարդիկ» գրքում նկարագրել էր մի դեպք, որը տեղի էր ունեցել 1965 թ.–ին, «Восход-2» մոդուլի վայրէջքի ժամանակ, տիեզերագնացներ Ալեքսեյ Լոենովի և Պավել Բելյաևի հետ։ Տիեզերագնացները վայրէջք կատարեցին Հյուսիսային Ուրալի տայգայում, իսկ փրկարարները, անանցանելի անտառների և ձյան պատճառով մի քանի օր չէին կարողանում հասնել նրանց։ Եվ արդեն ուղղաթիռից նկատեցին, որ արջերը մոտենում են տիեզերագնացներին։ Նրանք սկսել էին «Մակարով»–ով կրակ բացել, բայց դրանով միայն զարմացրել էին արջերին։
Հրաշքով փրկված Լեոնովը հետ հանդես եկավ նոր զենքի ստեղծման նախաձեռնությամբ։
Հետաքրքիր է, որ 2006 թ–ին ТП-82–ը հանեցին շրջանառությունից։ Եվ առ այսօր անհայտ է, թե ինչ ատրճանակ է փոխարինել դրան։ Փորձագետները ենթադրում են, որ դա կարող է «Грач» կամ հենց նույն «Մակարով»–ը լինել։
Комментариев нет:
Отправить комментарий