Համացանցից օգտված յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ տեսած կլինի այս փոքրիկի զվարճալի դեմքը` մեմերի և այլ զվարճալի նկարների վրա։
Նկարում Սեմմի Գրիներն է։ Լուսանկարը 2007 թ.–ին հրապարակել էր նրա մայրը, երբ փոքրիկը ցանկանում էր բռով ավազ ուտել։ Բայց նկարը համացանցում հայտնի մեմ դարձավ` խորհրդանշելով հաղթանակ կամ հանկարծակի հաջողություն և ստացավ «Հաջողակ երեխան» անվանումը:
Նկարում Սեմմի Գրիներն է։ Լուսանկարը 2007 թ.–ին հրապարակել էր նրա մայրը, երբ փոքրիկը ցանկանում էր բռով ավազ ուտել։ Բայց նկարը համացանցում հայտնի մեմ դարձավ` խորհրդանշելով հաղթանակ կամ հանկարծակի հաջողություն և ստացավ «Հաջողակ երեխան» անվանումը:
Այժմ փոքրիկը 8 տարեկան է և նա օգնում է հորը, ում երիկամները դադարել էին աշխատել, գտնել դոնոր և անհրաժեշտ գումար հավաքել վիրահատության համար։
2006 թ.–ին փոքրիկի հոր` Ջասթին Գրիների մոտ երիկամների հիվանդություն ախտորոշեցին, իսկ 3 տարի անց դրանք դադարեցին գործել։ Դրանից հետո տղամարդը ստիպված էր անընդհատ օրգանիզմի մաքրման բարդ ընթացակարգ անցնել։
Դրամահավաքի միտքը առաջին անգամ ծագեց Սեմմիի մոր` Լեյնիի մոտ։ Սկզբում նա չէր ցանկանում օգտագործել որդու փոքռը, բայց ավելի ուշ հասկացավ, որ Սեմմին կարող է օգնել հորը` դոնոր և վիրահատության ծախսերի համար անհրաժեշտ գումար գտնելու հարցում։
–Ես մտածեցի, որ մենք ավելի շուտ կարող ենք օգնել Ջասթինին, եթե մարդիկ իմանան, որ դա հայտնի փոքրիկի հայրն է,– պատմում է Լեյնին։
Այսօրվա դրությամբ Գրիներների ընտանիքին հաջողվել է հավաքել ավելին, քան անհրաժեշտ էր։ Նրանք ցնցված են, որ այդքան տարի անց մարդիկ դեռ հիշում են փոքրիկ Սեմիին և պատրաստ են օգնել նրա հորը։
–Սեմմին դեռևս շփոթեցնում է այդ փառքը, բայց Ջասթինը նրա հերոսն է, և որդին պատրաստ է ամեն ինչի, միայն թե օգնի հորը,–պատմում է Լեյնին։
Комментариев нет:
Отправить комментарий