Պարզունակ մի դետալ, որը հազարավոր կյանքեր է փրկել. ինչի՞ համար է կափարիչի վրայի այս անցքը



Այս գրիչները ծանոթ են բոլորիս։ Բայց մեզանից քչերը գիտեն, թե ինչու է դրանց կափարիչներն այսպիսին։
1991 թ.–ին, BIC ընկերությունը ներկայացրեց մի դիզայներական լուծում, որը աշխարհի կողմից ուշադրության չարժանացավ. Cristal Pen գրչի կափարիչի վերևի հատվածում փոքրիկ անցք էր ավելացել։

Շատերը դրա վրա առանձնապես ուշադրություն չդարձրեցին։ Բայց այդ ընթացքում այն տարեկան ավելի քան 100 երեխայի, և մի փոքր քիչ մեծահասակի կյանք փրկեց։ Ինչու՞մն էր դրա գաղտնիքը։

Բանն այն է, որ փոքր երեխաները սիրում են փորձել այն առարկաների համը, որոնք ընկնում են ձեռքի տակ։ Հատկապես մանր իրերը, որոնք ամբողջովին կարելի է մտցնել բերանը։ Իսկ մեծերը սիրում են կրծել գրչի կափարիչը, երբ նյարդային կամ լարված աշխատանք են անում։ Բայց այն հեշտությամբ է կարող է հայտնվել շնչափողում և արգելափակալ շնչառությունը։ Կափարիչի վրայի անցքը օգնում է մարդուն ստանալ թթվածնի անհրաժեշտ քանակությունը, մինչև «Շտապ օգնության» ժամանելը։

Այդ հնարամիտ լուծումը արժանացավ գրիչներ արտադրող խոշոր բրենդային ընկերությունների հավանությանը։ 

«Լավ դիզայնը երևում է միանգամից։ Գերազանց դիզայնը` աննկատ է»։ Տվյալ դեպքում այս մեջբերումը ավելի քան ակտուալ է։

1 комментарий:

  1. Ո՞վ կմտածեր: Ով մտածեց, նա էլ հնարեց:

    ОтветитьУдалить