Քչերը գիտեն, որ եվրոպական «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթն իրականում հորինված չէ, այն իրական հիմք ունի: Իսկ ամեն ինչ սկսվեց 1537 թ. իսպանական Տեներիֆում քաղաքում, երբ ծնվեց Պեդրո Գոնսալես անուվ մի տղա երեխա:
Նա ի ծնե նորմալ չէր՝ նրա ամբողջ մարմինը ծածկված էր բարակ մազերով: Այդ պատճառով տղային գրեթե միստիկական արարած էին համարում՝ կիսամարդ-կիսակենդանի:
Նա ի ծնե նորմալ չէր՝ նրա ամբողջ մարմինը ծածկված էր բարակ մազերով: Այդ պատճառով տղային գրեթե միստիկական արարած էին համարում՝ կիսամարդ-կիսակենդանի:
Պեդրոյին Նիդերլանդների շտատհալտեր Մարգարիտա Ավստրիացին նվիրեցին Ֆրանսիայի Հենրիխ II թագավորին՝ նրա գահ բարձրանալու պատվին: Այդ յուրահատուկ մազոտ տղային անմիջապես սկսեցին ուսումնասիրել բժիշկները և գիտնականները:
Նրանք պարզեցին, որ նա պարզապես 10-ամյա տղա էր, այսպես կոչված՝ բնածին հիպերտրիխոզով: Դա հիվանդություն էր, որը դրսևորվում է մազերի ավելորդ աճով՝ ոչ բնորոշ մասերում, հասակին ու սեռին չհամապատասխանող:
Այդ ժամանակ այդպիսի հիվանդները շատ չէին: Պեդրոն առաջինն էր, ում մասին պաշտոնապես հաղորդվեց: Թագավորըը Պեդրոյին համարեց ճակատագրի նվեր և նրան թույլ տվեց լեզուներ և այլ գիտություններ սովորել: Նրան անվանակոչեցին Պեդրո անվան լատինական տարբերակով՝ Պետրուս Գոնսալվուս: Նա այնքան լավ կրթություն ստացավ, որ պալատին կից պաշտոն վստահեցին:
Հենրիխի մահից հետո նրա կինը՝ Եկատերինա Մեդիչին, որոշեց իմանալ՝ արդյո՞ք Պետրուսից իր նման մազոտ երեխաներ կծնվեն: Նա Պետրուսին ծանոթացրեց ամենագեղեցիկ կանանցից մեկի՝ Կատրին Ռաֆելլինի հետ: Արդյունքում երիտասարդները սիրահարվեցին միմյանց, ամուսնացան և երեխաներ ունեցան:
Զույգի առաջին երկու որդիներն առանց հիպերտրիխոզի նշանների ծնվեցին: Բայց հաջորդ երեխաները հորից ժառանգեցին այդ արատը:
Հիվանդ երեխաներին զույգից խլեցին և բաժանեցին պատվավոր ընտանիքների, որտեղ նրանց հաճախ որպես խաղալիք էին վերաբերվում:
Комментариев нет:
Отправить комментарий