Սկզբում գեյշաները եղել են տղամարդիկ, այսպես կոչված տայկոմոտի:
Մինչև 17-րդ դարը նրանք խեղկատակներ էին ճապոնացի ֆեոդալների մոտ, իսկ այնուհետև այդ աշխատանքի պահանջարկն ընկավ և տայկոմոտիները ստիպված էին վերափոխվել զվարճացնողների: Իսկ առաջին կին-գեյշան հայտնվել է միայն 18-րդ դարի կեսերին:
Այսօր միակ տղամարդ-գեյշան 26-ամյա Էտարոն է, որի մայրը նույնպես գեյշա է եղել: Որդին որոշեց գնալ նրա հետքերով: Մոր մահից հետո նա քրոջ հետ ղեկավարում է վեց գեյշաներից կազմված սեփական խումբը: Նրան դուր է գալիս ընտրած մասնագիտությունը և երբեք չի փոշմանել դրա համար:
100 տարի առաջ Ճապոնիայում աշխատում էր ավելի քան 80 հազար գեյշա, իսկ այսօր ընդամենը հազարը: