Բնության մեջ կան երևույթներ, որոնցից խուսափելն անհնար է: Այդպիսին է մահը: Մահը հաղթահարելու ձգտումը արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ հանգիստ չի տալիս մարդկությանը: Այնուամենայնիվ, մինչև օրս գտնված չէ հավերժ կյանքի էլիքսիրը, և մինչև այժմ էլ մարդիկ ապրում են ընդամենը մի քանի տասնամյակ: Ինչպես ասում են` մահը ոչ տարիք է հարցնում, ոչ սեռ, ոչ էլ պաշտոն: Նա գալիս է առանց դուռը թակելու` անցանկալի հյուրի պես, որին հետևելը պարտադի չէ, քանի որ, նա ինքն է հետևում մեզ` անկախ ամեն ինչից:
Եվ այսպես, փաստերով.
*Մահացածներին թաղելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 350 հազար տարի առաջ: Դրա վկայությունն է Իսպանիայում հայտնաբերված 14 մետր խորությամբ մեծ փոսը` 27 նախամարդկանց կմախքներով:
*Ամբողջ աշխարհում գոյություն ունի մահ բառի համարժեք մոտ 200 արտահայտություն: Դրանցից շատերը օգտագործվում են նաև մեզ մոտ, օրինակ` գրողի ծոցը գնաս, սև պատան հագնես, երեսդ կարեն արտահայտությունները:
*Ոչ մի ամերիկացի 1951 թվականին չի մահացել ծերությունից: Իսկ Նյու Յորքում ինքնասպանություն գործոծների թիվը ավելին է, քան սպանվածներինը:
*Վերջերս Ամերիկայի կառավարության որոշմամբ հանվել է մահվան վկայականների դասակարգումը: Որի համաձայն` մահվան վկայականում չեն նշվում մահացածի մահվան պատճառները:
*Մահը «գործի դնող կոճակը» համարում է թթվածնային անբավարարությունը, ինչից կարող են առաջանալ մկանային ջղաձգություններ:
*Մահանալուց հետո երեք օրվա ընթացքում, մարդու օրգանիզմում առկա ֆերմենտները, որոնք մարդու կենդանության օրոք ապահովել են մարսողության պրոցեսը, սկսում են «ուտել» նրան: Մահացած բջիջները դառնում են սնունդ` մարդու որովայնում առկա բակտերիաների համար:
*Յուրաքանչյուր տարի Ամերիկայում հուղարկավորության ժամանակ հող են ուղարկվում 827 600 գալոն (1 գալոն` 4,5 լիտր) զմռսված հեղուկ ֆորմալդեգիդ, մեթանոլ և էթանոլ: Իսկ դիակիզման արդյունքնում օդը լցվում է դիոքսինով (ուժեղ թույն), աղաթթվով և ածխաթթու գազով: Որպես այլընտրանք, շվեդական Promessa կազմակերպությունը, պատրաստվում է սառեցնել մահացածների դիակները հեղուկ ազոտի միջոցով, մանրեցնել և ստացված փոշին փակել եգիպտացորենից պատրաստված դագաղում: Նրանց պնդմամբ, այսպիսի «էկոլոգիապես մաքուր» թաղման արդյունքում, մարմինը շուտ է քայքայվում:
*Հնդկաստանում Զրադաշտի հետևորդները մահացածների մարմինները թաղում են հողի վրա` գիշատիչ թռչուններին կեր:
*Գիշատիչ թռչունները մահանում են սատկած անասուններ ուտելուց: Պատճառը վերջիններիս օրգանիզմում դիկլոֆենի առկայությունն է, ինչը օգնում է ընտանի կենդանիներին հեշտ հաղթահարել հիվանդությունները:
*Վիկտորիա թագուհին պատվիրել էր, որպեսզի իրեն թաղեն իր ամուսնու` Ալբերտ արքայի լոգանքի խալաթով և նրա ձեռքի գիպսե վիրակապով:
*Մադագասկարում ընտանիքները հանում են իրենց մահացած հարազատի ոսկորները և ի ցույց են դնում գյուղում անցկացվող արարողության ժամանակ, որը անվանում են «Famadihana», ինչից հետո հանգուցյալների ոսկորները փաթաթում են նոր սավանով և կրկին թաղում: Հին սավանը տալիս են զավակ չունեցող զույգի, որպեսզի դրանով ծածկեն իրենց անկողինը:
*Եգիպտոսում 19-րդ դարում երկաթուղին ընդլայնելու ժամանակ, շինարարները հանել են մեծ քանակությամբ մումիաներ` լոկոմոտիվների համար որպես վառելիք օգտագործելու նպատակով:
*Անգլիացի փիլիսոփա, գիտական մեթոդի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը 1626 թվականին մահացավ թոքերի բորբոքումից: Մեծ փիլիսոփայի մահվան պատճառը ձյունով լցոնած հավն էր, ինչը թևի տակ դրած շրջում էր: Նա ուզում էր ապացուցել, որ թարմ հավը այդ կերպ սառեցնելով կարելի է պահել մեկ շաբաթ, և այն չի փչանա: Արդյունքում` սառեցրեց թոքերը և որոշ ժամանակ անց մահացավ թոքաբորբից:
*Որպեսզի սաղմի օրգանները ճիշտ ձևավորվեն, որոշ բջիջներ պետք է «ինքնասպան» լինեն: Հակառակ դեպքում մարդիկ կծնվեն բադի ոտնաթաթերով:
*Մասաչուսեթս նահանգից 1907 թվականին մի բժիշկ կատարեց փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվեց, որ մահանալուց հետո, մարդու մարմինը 21 գրամով պակասում է: Հետագայում դա ընդունվեց որպես փաստ: Եվ նույնիսկ վարկած կա, որ հենց այդքան է կշռում մարդու հոգին: Այդ փաստի հիման վրա նույնիսկ ֆիլմ է նկարահանվել՝ «21 գրամ»:
*Եվրոպայում 19-րդ դարում շատ էին այն դեպքերը, երբ կենդանի մարդկանց սխալմամբ ընդգրկում էին մահացածների ցուցակում:
*Ամերիակյի ազգաբնակչության 80%-ը մահանում է հիվանդանոցներում:
*Մարդու աշխարհ գալու օրից ի վեր մահացել է մոտ 100 միլիարդ մարդ:
Մահը այնքան բնական է, որքան կյանքը: Եվ վաղ թե ուշ մեզանից յուրաքանչյուրը բախվելու է դրա հետ: Իսկ մինչ այդ, ապրենք լիարժեք կյանքով և գնահատենք յուրաքանչյուր օրն ու վայրկյանը: