Գիտնականներն ասում են...

Աշխարհում ամեն օր տեղի են ունենում գիտափորձեր. ուսումնասիրում են հիվանդությունները, գտնում նորերը, բուժման եղանակներ մտածում: Այդ ամենով զբաղվում են մարդիկ, որոնց կոչում են գիտնականներ: Անդրադառնամ նրանց կատարած մի քանի փորձերի արդյունքներին:

Ատամները հիշողության պես թանկ են 
Շվեդ գիտնականները նկատել են, որ մարդու ատամները հեռացնելուց վատանում է հիշողությունը։ Գիտնականները նկատել են այսպիսի օրինաչափություն. մարդն ինչքան շատ ունի սեփական ատամներ, այնքան լավ է նրա հիշողությունը։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդու, ինչպես նաև կենդանիների ատամի հեռացման պատճառով պոկվում է կարևոր նյարդ, որն անցնում է ուղեղով։ Դա է բերում է հիշողության վատացման։

Բուժիչ արևը
Արտասահմանում գիտնականնները պարզել են, որ մայր մտնող արևին նայելիս լավանում է տեսողությունը։ Դրանից լավանում է աչքի բջիջների աշխատանքը, դրանք ավելի ակտիվ են սկսում աշխատել։ Այդ գործողությունը կարելի է կատարել ամեն օր, պարզապես այդ ընթացքում մոտ 30 անգամ պետք է թարթել. խորհուրդ չի տրվում անթարթ նայել։ 
Այնուամենայնիվ, ցերեկային արևի ճառագայթները, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի կամ իոնացնող ճառագայթների ազդեցության պայմաններում առանց պաշտպանական միջոցների երկարատև աշխատանքը նպաստում է աչքի տարբեր հիվանդությունների առաջացմանը, բարդացմանը, սակայն տվյալ դեպքում խոսքը մայր մտնող արևի մասին է։ Այն վնաս չի հասցնում մարդու առողջությանը անգամ աչքի տարբեր հիվանդությունների դեպքում։


Կատվաբուժություն
Մեծ Բրիտանիայում բազմաթիվ հետազոտություններ են կատարվել կատուների՝ մարդկանց մի շարք հիվանդություններից ազատելու ունակության հետ կապված։ Օրինակ, հաստատվել է, որ շատերին այդ փափլիկ կենդանիներն օգնել են ազատվել անքնությունից։ Բուժման ձևը հետևյալն է. սեղանը ծածկել սփռոցով, կատվին տեղավորել սեղանին, նստել սեղանի մոտ, աչքերը փակել և կենդանուն սեղմել ճակատին։ Այնուհետև ներկա գտնվողներից որևէ մեկին պետք է խնդրել, որ կատվին հպի ձեր պարանոցին։ Այդպիսի բուժում կարելի է անցկացնել օրընդմեջ՝ 5 րոպե տևողությամբ։ Կատվաբուժության  լրիվ կուրսը 5-20 անգամն է, բայց տարեցների համար պահանջվում է կուրսը երկարացնել։ 
Եթե մարդը ընկճախտի, անկումային տրամադրության մեջ է, բավական է կատվի հետ 15 րոպե խաղա, և կթեթևանա։ 
Եթե տանջում է գլխացավը կամ բարձր ճնշումը, ուղղակի պետք է օրը 3 անգամ կատվին հպել պարանոցին։ Ի միջի այլոց, կատուն ինքն է ընտրում հիվանդ մասը, և եթե չի ուզում հեռանալ, ապա մինչև ապաքինումը նրան հարկադրաբար հեռացնելն անհնար է։ Բուժվելուց հետո կատուն ինքն է հեռանում։ 
Մեծ Բրիտանիայում բուժիչ սպիտակ կատուները վաճառվում են նաև դեղատներում։ 


Փոշեկուլից հեռու
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սովորական կենցաղային էլեկտրասարքերը՝ վարսահարդարիչները, փոշեկուլները, կարող են վիժման պատճառ հանդիսանալ։ Բժիշկները պարզել են, որ 2-3 ամսական պտուղը բացասաբար է արձագանքում էլեկտրամագնիսական ճառագայթմանը, անհամեմատ ուժեղ, քան ձևավորված հասուն օրգանիզմը։ Երկարատև համակցված էլեկտրամագնիսական դաշտերի, օրինակ, էլեկտրասալիկի, միկրոալիքային վառարանի, լվացքի մեքենայի միացումից 2,5 անգամ ավելանում է վիժման հավանականությունը։ Ապագա երեխայի առողջությունն անվտանգ դարձնելու համար հղի կանանց չի թույլատրվում 30-40 րոպե անընդհատ կանգնել միացված սարքերի մոտ։


Երեխաներին մայրական կաթով կերակրելը պաշտպանում է նրանց սթրեսներից
Մայրական կաթով սնված երեխաները հեշտ են տանում սթրեսները, հայտնում է Archives of Disease in Childhood ամսագիրը: Այդ եզրակացության են եկել Ստոկհոլմի Կառոլինսկա ինստիտուտի գիտնականները՝ հետազոտելով 9000 բրիտանացի երեխաների: Ծննդյան օրվանից կատարված հետազոտությունների ընթացքում հատուկ նշվել է արհեստական եւ բնական կաթ ընդունածների կայունության մակարդակը սթրեսի և վախի նկատմամբ: Ուսուցիչների կողմից նրանք 5 և 10 տարեկանում գնահատվել են 0-50 բալանոց սանդղակով: Բացի դրանից, գիտնականները տեղեկացվել են երեխաների ընտանիքներում տիրող հոգեբանական իրավիճակների մասին՝ առանձնացնելով բաժանված ընտանիքները:
Ըստ հետազոտության արդյունքների, մայրական կաթով կերակրված երեխաներն ավելի թեթև են տարել ծնողների բաժանման փաստը: Այս կախվածության պատճառը ճշգրիտ պարզ չէ: Մի հիպոթեզի համաձայն, մայրական կաթը պարունակում է հատուկ բաղադրիչներ, որոնք դրականորեն են ազդում երեխայի նյարդային համակարգի զարգացման վրա:
«Ինչքան հետազոտում ենք մայրական կաթով կերակրումը, այնքան համոզվում ենք դրա օգտակարության մեջ», նշել է գիտափորձերի ղեկավար Սքոտ Մոնտգոմերին: Մայրական կաթը պարունակում է սնուցող նյութեր, հորմոններ, ֆերմենտներ, հակամարմիններ, որոնք անհրաժեշտ են երեխայի աճի եւ զարգացման համար: Գիտնականների կարծիքով, բնական կաթով կերակրելը պահպանում է երեխային տարբեր վարակներից եւ ալերգիկ հիվանդություններից:

Ձայնային հնչյուններով բուժման գաղտնիքը
Գիտնականները և հոգեբանները վախուց հաստատում են, որ երաժշտությունը կարող է տարբեր ազդեցություն թողնել նյարդային համակարգի, մարդու տոնուսի վրա: Այստեղ անհրաժեշտ է անհատական մոտեցում: Սակայն հայտնի է, որ Բախի ստեղծագործությունները բարձրացնում և զարգացնում են ինտիլեկտը: Բեթհովենի երաժշտությունը կարեկցանք է արթնացնում, մաքրում մտքերը և հույզերը բացասականից, իսկ Շումանն օգնում է հասկանալ երեխայի հոգին: Հղի կանանց խորհուրդ է տրվում լսել Չայկովսկու և Մոցարտի ստեղծագործությունները: Նույնիսկ փորձարարական ճանապարհով հաստատված է, որ Բեթհովենի 1-ին սիմֆոնիան լավացնում է սրտի աշխատանքը, Շոպենի մազուրկաները և Շտրաուսի վալսերը բարձրացնում են տրամադրությունը և հեռու վանում տագնապը: Բախի «Իտալական կոնցերտը» մեղմացնում է զայրույթը, իսկ Չայկովսկու «Կարապի լիճը» իջեցնում է արյան ճնշումը: Թվարկենք հոգեթերապևտների հանձնարարականները: Նրանք խորհուրդ են տալիս լսել Գլյուկի «Օրփեոսը և Էվրիկիդան» օպերայի մեղեդիները, Մասնեի ինտերմեցցոն`«Տաիսա» օպերայից, «Էլեգիան», Սիբելիուսի «Տխուր վալսը», Շումանի «Անուրջներ», Շոպենի «Ֆանտազիա- էքսպրոմտը» և այլն:

Հ.Գ. Եվ վերջում, սիրելի բլոգի ընթերցողներ, ինչպես ասում էր ամերիկացի պոետ Ուոլտ Ուիթմենը. "Я готов перед церковью снять шляпу, но не голову": Աhա նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ: Հարգենք գիտնականներին, նրանց փորձերը, բայց սեփական բնական «գլուխը» միշտ տեղում պահենք: Զարմանալի է, չէ՞, որ մարդուն որևէ բան անպայման գիտնականները պետք է ասեն, որ մարդը հասկանա: Հասկանա, որ, օրինակ, մայրական կաթը կովի կաթից ավելի լավ է նորածնի համար: Բոլոր կենդանիները դա գիտեն, բայց, ահա, մարդուն պիտի ապացուցված տվյալներ տան: