Ամենատարածված վարկածներից մեկի համաձայն, այս խոսքերը, մահապատժից առաջ արտասանել է Ֆրանսիական Մեծ հեղափոխության հայտնի գործիչ Ժորժ Ժակ Դանտոնը (1759-1794 թթ.):
Այս խոսքերը Դանտոնին վերագրելը, իրենց հայտնիությամբ, պարտական են գերմանացի հեղափոխական Գերոգ Բյուխներին, որը այդ մասին հիշատակում է իր՝ «Դանտոնի մահը» աշխատության մեջ:
Դանտոնը դարձավ այն բազմաթիվ զոհերից մեկը, ովքեր մահացան իրենց երբեմնի կողմնակիցների ձեռքով: 1794 թ.-ին յակոբինյանները մի շարք դեկրետներ հրապարակեցին, որոնք սկիզբ դրեցին «մեծ տեռորին», որը ուղղված էր բոլոր «ազգի դավաճանների» դեմ, բոլոր նրանց դեմ, որոնք որևէ կերպ «աջակցել են ազգի թշնամիներին»՝ փորձելով «խախտել հեղափոխական սկզբունքների մաքրությունն ու ուժը» և այլն: Ճնշումների զոհ դարձան ինչպես արքունականներ, ռոյալիստներ, այնպես էլ հենց հեղափոխականները, որոնք այս կամ այն պատճառով հայտարարվում էին «ազգի թշնամիներ»: Այսպիսով, Դանտոնին, Դեմուլենին և նրանց գաղափարակիցներին, որոնք հանդես էին գալիս ծայրահեղ տեռորին դեմ, արտաքին թշնամու հետ բանակցությունների վարմանը՝ կողմ (որպեսզի երկրին հնարավորություն տային շունչ քաշել), անվանեցին «զիջողականներ», մեղադրեցին հեղափոխության թշնամիների հետ համագործակցության մեջ և կարճ դատից հետո, 1794 թ.-ի ապրիլի 5-ին գիլյոտինով մահապատժի ենթարկեցին:
Կանգնելով հեղափոխական տրիբունալի առջև, Ժ. Դանտոնը, նրա անդամների վրա ափսոսանքով նետեց հետևյալ խոսքերը. «Այդ ես եմ հրամայել ստեղծել ձեր ստոր տրիբունալը. թող ներեն ինձ Աստված և մարդիկ»:
Վարկածներից մեկի համաձայն, Ալֆոնս դե Լամարտինի «Ժիրոնդիստների պատմությունը» աշխատությունում, այս խոսքերը վերագրվում են նույնպես մահապատժի ենթարկված ժիրոնդիստների առաջնորդ Պիեռ Վեռնոյին. «Հեղափոխությունը, ինչպես Սատուրն Աստվածը, խժռում է իր զավակներին: Զգույշ եղեք, աստվածները ծարավ են»: Սակայն, արդարության համար պետք է նշել, որ մահապատժի ականատեսներից ոչ մեկը այս խոսքերի մասին հիշատակություն չի թողել, իսկ պատմությունը չի սիրում անանուն թևավոր խոսքեր:
Ով էլ որ լինի այս խոսքերի հեղինակը, դրանք արտասանել է Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակաշրջանում:
Комментариев нет:
Отправить комментарий