Մարդու օրգանիզմում արյունն ամենուր նույն բաղադրությունն ունի, բայց չգիտես ինչու անալիզների ժամանակ օգտագործվում է մատնեմատինը։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է միշտ «տուժում» այդ մատը։
Պարզվում է, որ իսկապես` անալիզի համար նախընտրելի է արյուն վերցնել մատնեմատից։ Դրա պատճառները մի քանիսն են.
1. Ցավի բացակայություն
Ի տարբերություն բթի, ցուցամատի և միջնամատի, մատնեմատն ավելի քիչ է «օգտագործվում»։ Այդ իսկ պատճառով էլ դրա մաշկը համեմատաբար հաստ է, ինչը թույլ է տալիս հեշտությամբ և համեմատաբար քիչ ցավի պատճառելով վերցնել փորձանմուշը։
2. Արագ վերականգնում
Առաջին պատճառից էլ բխում է երկրորդը։ Քանի որ մատնեմատը ավելի քիչ է շարժվում, դրա վերքն ավելի արագ է լավանում, ինչը նվազեցնում է վարակի առաջացումը։
3. Ինֆեկցիայի փոխանցման քիչ հավանականություն
Ցանկացած ներկարկում կամ մաշկի ամբողջականության խախտում հղի է վարակվելու ռիսկով։ Բութ մատի և ճկույթի ներքին թաղանթը ուղղակիորեն կապված է դաստակի թաղանթի հետ։ Վարակի ներթափանցման դեպքում այն կարող է արագ տարածվել ամբողջ դաստակով։ Իսկ մնացած մատների թաղանթները մեկուսացված են, և նույնիսկ, եթե անալիզ վերցնելու ժամանակ դրա մեջ վարակ անցնի, այն որոշ ժամանակ տեղայնացված կլինի, ինչը հնարավորություն կտա մեր դիմադրողականությանը արագ ճնշել այն։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք մատնեմատից վերցվող անալիզի մասին։
Комментариев нет:
Отправить комментарий