Չնայած այն հանգամանքին, որ գնացքը ստեղծվել է 200 տարի առաջ, այն այսօր էլ արդիական փոխադրամիջոցներից մեկն է համարվում:
Դրանցով հնարավոր է համեմատաբար մատչելի գներով ճանապարհորդել ահռելի տարածությունների վրա (օրինակ Տրանսսիբիրյան երկաթգիծը, որի երկարությունը 9288 կմ է):
Դրանցով հնարավոր է համեմատաբար մատչելի գներով ճանապարհորդել ահռելի տարածությունների վրա (օրինակ Տրանսսիբիրյան երկաթգիծը, որի երկարությունը 9288 կմ է):
Մարդկությունը ավելի քան 2 հարյուրամյակ է ծախսել այս տրանսպորտային միջոցի արդիականացման, արտաքին տեսքի շտկման և հզորության բարձրացման վրա: Արդյունքում՝ 20-35 կմ/ժ գնացող գնացքն այսօր վերածվել է մինչև 300 կմ/ժ գնացող գերարագ էլեկտրագնացքի:
Բայց որքան էլ փոփոխվեն գնացքի տեսքն ու հզորությունը, մի բան մնում է անփոփոխ՝ ռելսերի տակի խճաքարերը: Երևի ձեզնից շատերն են գոնե մեկ անգամ մտածել, թե ինչու հենց խճաքար, այլ ոչ ասենք բետոն կամ ասֆալտ: Եվ ինչո՞ւ հենց այդպես, անկանոն գետնին լցրած, առանց ամրացման:
Չնայած իր թվացյալ անկայունության, խճաքարն առ այսօր համարվում է առավել արդյունավետ և տնտեսապես ձեռնտու միջոց՝ երկաթգծերի հիմքերն ամուր պահելու համար: Խճաքարի շնորհիվ է, որ չնայած ոչնչի, ռելսերի հիմքերը իրենց հստակ դիրքը պահպանում են և չեն տեղաշարժվում:
Երկաթգծի ցանկացած հատված կարող է փոխել իր դիրքը բարձր ջերմաստիճանի, ցրտի և աճող բուսականության պատճառով: Բայց խճաքարի շնորհիվ այդ ամենը տեղի չի ունենում:
Ահա, թե ինչ կարող է լինել երկաթգծի հետ, եթե դրանք խճաքարով չպատեն.
Комментариев нет:
Отправить комментарий