Արվեստում գոյություն ունի ժանր, որտեղ մի լուսանկարը սահուն կերպով փոխարինվում է մյուսով և նայողը չի հասկանում, թե ինչպես դա պատահեց:
Այդպիսի նկարները շատ հաճախ օգտագործում են հոգեբանները, որպեսզի բացահայտեն հիվանդի ենթագիտակցության թաքնված կողմերը: Կարևոր է ֆիքսել այն պատկերը, որն առաջինն եք տեսել նկարում: Ամենայն հավանականությամբ մի քանի վայրկյան անց դուք մյուսն էլ կտեսնեք, բայց դա արդեն կարևոր չի լինի:
Այսօր առաջարկում ենք անցնել այդպիսի մի թեստ, որը Ձեզ նորովի կբացահայտի:
Նայեք նկարին: Ի՞նչ տեսաք առաջինը.
Եթե առաջինը գանգ եք տեսել, ապա.
Չնայած իր սարսափեցնող տեսքին, գանգը ուժի խորհրդանիշ է: Դուք պատրաստ եք նոր ձեռքբերումների և հաղթանակների: Դրա հետ մեկտեղ Դուք լավ գիտակցում եք կյանքի անցողիկությունը և գիտեք, որ ամեն ինչ մեկ օր ավարտվելու է: Դուք չեք կառչում նյութականից: Ձեզ համար ավելի կարևոր է դրան հասնելու ուղին, քան արդյունքը: Հենց այդ պատճառով է Ձեզ մոտ ամեն ինչ լավ է դասավորվում: Դուք շատ բաների կհասնեք, եթե չշեղվեք այդ ուղուց:
Եթե գլուխը ծնկներին խոնարհած կին եք տեսել, ապա.
Գլուխը ծնկներն խոնարհած կինը հոգնածություն է խորհրդանշում: Ամենայն հավանականոթյամբ Դուք խճճվել եք և չգիտեք ինչպես վարվել: Հանգստացեք և հնարավորության սահմաններում հետաձգեք Ձեր գործերը: Այս պահին Դուք ամենալավ գործ անողը չեք: Չէր խանգարի մի քանի օրով փոխել իրդարձությունների ընթացքն ու նոր ուժ հավաքել: Հնարավոր է Ձեր կողքին կա մեկը, ով խլում է Ձեր էներգիան: Վերանայեք Ձեր շրջապատի մարդկանց և մի վախեցեք հրաժարվել նրանցից, որոնց հետ հարաբերություններն արդեն սպառել են իրենց:
Комментариев нет:
Отправить комментарий