Որտեղի՞ց է առաջացել աչքի հուլունքը և արդյո՞ք ճիշտ է այն կրելը


Աչքի հուլունքը ունի հազարավոր տարիների պատմություն:
Հին աշխարհում մարդը իրեն հետաքրքրող տարաբնույթ հարցերի պատասխանը գտնում էր կրոնական գաղափարախոսությունների, փիլիսոփայության մեջ, ինչպիսին, օրինակ, բարու և չարի պայքարն էր: Նրանք հավատացած էին, որ օդի ամեն մի մասնիկը հագեցած է դևերով` «չար աչք» կոչվող ոգիներով, որոնք ամեն կերպ ջանում էիր խայթել, ցավեցնել մարդուն: Այդ իսկ պատճառով մարդիկ գտնում էին, որ իրենց դժբախտությունների մեղավորը չար ոգիներն են: Վերջիններս այդ ոգիներին պատկերացնում էին գունավոր` կանաչ, զմրուխտ կամ կապույտ աչքերով: Եվ, որպեսզի չար աչքը չվնասի ու չխախտի ընտանեկան անդորրն ու խաղաղությունը, նրանք դռան շեմին փուշ էին կպցնում` ասելով «չար աչքին`չար փուշ»: Ճիշտ նման լուծում էր առաջարկվում նաև կապուտաչյա չար ոգիների դեմ. եթե ինքդ քեզ վրա կրես կապույտ աչքի հուլունքը, չար աչքը չի հանդգնի քեզ դիպչել: 
Քչերը գիտեն, որ սնահավատության այս ատրիբուտի պատմությունը մեզ տանում է նաև դեպի մահմեդականություն: Ըստ իսլամական լեգենդի՝ Մուհամեդի դուստրը՝ Ֆատիման, իր փեսացուին կապույտ ապակու մի կտոր է նվիրում, որն էլ օգնում է վերջինիս՝ անվնաս վերադառնալ հեռավոր ճանապարհորդությունից: Այս լեգենդին հետևելով՝ թուրքերն իրենց տները զարդարում էին կապույտ հուլունքով: Այստեղից էլ այն տարածվում է Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրանում, Ադրբեջանում, Հայաստանում և այլուր: Սակայն այսօր նույնիսկ մահմեդական աստվածաբաններն են հորդորում հրաժարվել «նազար բոնջուկ» (չար աչքեր) կոչված «պաշտպանությունից», Ղուրանից մի շարք մեջբերումնորով ցույց տալիս, որ այն ոչ միայն չի օգնում, այլև կարող է վնասել և դժբախտությունների պատճառ դառնալ:
Այսպիսով կարելի է փաստել, որ աչքի հուլունքը ոչ մի կապ չունի ոչ հայերի ոչ էլ Քրիստոնեության հետ: Կրե՞լ այն, թե՞ ոչ, որոշում եք Դուք, ուղղակի նման թալիսմաններ կրելուց առաջ լավ կլինի իմանալ դրա պատմությունն ու հնարավոր հետևանքները:

Комментариев нет:

Отправить комментарий