Ինչպե՞ս են ապրում Հյուսիսային Կորեայում (ֆոտոշարք)


Հյուսիսային Կորեա-աշխարհի ամենափակ պետություններից մեկը: Ուսումնասիրենք այն միասին:


Այստեղ հիմնական տեղաշարժման միջոցը հեծանիվն է:


Շրջանի բնակիչների համար հատուկ անցագիր է հարկավոր՝ մայրաքաղաք Փհենյան մտնելու համար: Բացի այդ, այն մեծ քաղաք է, որն ունի մոտ 4 միլիոն բնակչություն: Հասարակական տրանսպորտը պակաս զարգացած չէ, կան տրոլեյբուսներ, տրամվայներ, նույնիսկ մետրո՝ միակը երկրում (Հայաստանի պես): Քաղաքից դուրս մարդիկ տեղափոխվում են հիմնականում պատահական մեքենաներով: Վարորդները չեն մերժում տեղափոխել, եթե մեքենայում տեղ է լինում: Զինվորականներին պարտավոր են տեղափոխել բոլոր, դա օրենք է:
Փհենյանը հուշարձանների և կոթողների քաղաք է: Նրանցից շատերը կամ ամենաբարձրն են աշխարհում, կամ Ասիայում: Օրինակ, այս հաղթական կամարը՝ ֆրանսիականի կրկնօրինակը՝ ասիական մոտիվներով, ամենաբարձրն է աշխարհում: Այն նվիրված է 1925-1940 թթ. ճապոնացի զավթիչների դեմ մղված Կորեական դիմադրությանը: Կամարի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Կիմ Իր Սենի 70-ամյակին: Նա ամբողջովին պատրաստված է սպիտակ գրանիտից: Այն բաղկացած է 25.500 բլոկից՝ խորհրդանշելով Կիմ Իր Սենի ապրած օրերի քանակը:

Հորիզոնում Չուչխեի (հյուսիսկորեական գաղափարախոսություն) գաղափարներին նվիրված հուշարձանն է, բարձրությամբ երկրորդը Փհենյանում:

Անմիջապես նրա տակ է գտնվում 30 մետրանոց արձանախումբը՝ գյուղացու, աշխատավորի և աշխատավոր ինտելեգենտի:

Փհենյանի պանորաման չուչխեի գաղափարների հուշարձանի վրայից: Ներքևում Տեդոնգան գետն է, որի վրա էլ կառուցվել է Փհենյանը: 

Պիոներները գնում են ծաղիկներ տնկելու առաջնորդների հուշարձանների մոտ: ԿԺԴՀ-ում պիոներական կազմակերպությունը կոչվում է Սոնյոնդան: 

Աշխատանքային ժամերին քաղաքի կենտրոնը դատարկվում է, այդ ժամանակ բոլորը զբաղված են: Ի դեպ, Փհենյանում ժամանակակից կառույցներ հայտնվել են միայն վերջերս:

Հյուսիսայի Կորեայի բոլոր բնակիչները պարտավոր են աշխատել: Երբեմն աշխատանքը չի հերիքում և ստիպված նորերն են հնարում, ինչպես օրինակ գետի ծղոտներ հավաքելն ու պարաններով ծառեր կտրատելը: Երբ հյուսիսկորեացին թոշակի է անցնում, նա ևս չի կարող ուղղակի նստել տանը. թոշակառուներին կուսակցությունը գազոն է հատկացնում, որը պետք է մշակել:

Վերջերս, Փհենյանից ոչ հեռու, ստեղծվեց մանրակերտերի այգին (Էկոպարկ): Նրա տարածքում կառուցված են ԿԺԴՀ-ի գրեթե բոլոր հայտնի ճարտարապետությունների մանրակերտերը: Ինչպես նաև տեսարժան վայրերը. օրինակ, Կիմգանսան լեռան մանրակերտն է նկարում: Այն համարվում է ԿԺԴՀ-ի ամենագեղեցիկ վայրերից մեկը:

Էկոպարկը նաև նորապսակների սիրելի վայրն է:

Կիմգանսան իրականում:

«Վիշապի լեռ»՝ Ռյոկանսան. տեսարժան վայր Փհենյանից ոչ հեռու: Հենց լեռան ներքևում կոնֆուցիական դպրոց է:

ԿԺԴՀ-ն զինված ուժերի քանակով աշխարհում 4-րդն է: Բանակը 1,21 միլիոն է, և դա այն դեպքում, երբ բնակչությունը 25 միլիոնի է հասնում: Այստեղ ծառայում են 10 տարի (17-ից մինչև 27 տարեկան):

Ինչպես բանակում, այնպես էլ ճանապարհային ոստիկանության կազմում, կանայք ևս ներգրավված են:

Հյուսիսային Կորեայում քիչ են դաշտերը, այն մեծամասամբ լեռնային երկիր է:







Комментариев нет:

Отправить комментарий