Նա թաղել է Խրուշչովին, Բուդյոննուն, Սուսլովին, Բրեժնևին, Անդրոպովին, Չեռնենկոյին և էլի շատ ուրիշների:
-Ճիշտն ասած, ես կարող էի Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել,- ասում է Գեորգի Նիկիտովիչ Կովալենկոն,- ինձ ամբողջ Միությունն է տեսել: Իմ դեմքը երևում է և՛ փաստագրական ֆիլմերում, և՛ ուղիղ եթերում, և՛ լրագրական լուսանկարներում: Ես թաղել եմ մեր 4 ղեկավարներին՝ Խրուշչովին, Բրեժնևին, Անդրոպովին, Չեռնենկոյին:
-Ուրեմն այդ դու՞ք էիք, որ 1982 թ.-ին գերեզմանափոսն իջեցնելիս ձեռքից բաց թողեցիք Բրեժնևի դագաղը:
-Ինձ հաճախ են այդ հարցը տալիս: Իսկ Դու՞ք ինչ եք կարծում, եթե ես այն ժամանակ իսկապես դագաղը ձեռքիցս բաց թողած լինեի, դրանից հետո ինձ կվստահեի՞ն Անդրոպովի ու Չեռնենկոյի թաղումները: Թրխկոցը բոլորն են լսել: Իսկ թրխկոցի պատճառն այն էր, որ ճիշտ նույն պահին հնչեցին և՛ համազարկերը, և՛ ժամացույցի զանգերը: Ձայների աղմուկից բոլոր հեռուստացույցները դղրդացել են: Այնպես որ, դա թնդանոթի համազարկերն էին, ոչ թե դագաղի ընկնելու ձայնը: Իսկ մեզ հետո հավելավճար էլ տվեցի՝ «հույժ կարևոր առաջադրանքը կատարելու համար»: Այդպիսի թաղումներից հետո մեզ միշտ էլ հավելավճար են տալիս: Հետո նամակներ էլ եղան, թե ինչու՞ էիք երկուսով թաղում. հավանաբար ինչ որ գնդապետներ կամ սպաներ էին գրողները: Հիմա էլ ասում են՝ «ձեզնից է սկսվել Վերակառուցումը», ինչ է թե Բրեժնևին կարգին չենք իջեցրել գերեզմանափոսը:
-Գեորգի Նիկիտովիչ, իսկ դուք ինչու՞ էիք երկուսով թաղում:
-Իսկ ինձ ավելին պետք էլ չէ: Մոսկովյան սովորություն է՝ երկու հոգով թաղել. համ արագ է, համ մեղմ, համ էլ փափուկ, ոնց որ ճեպընթաց վերելակում: Ես միշտ գլխի կողմում եմ կանգնում, այնտեղ ավելի ծանր է, իսկ ընկերս՝ ոտքերի մոտ:
-Կառավարական թաղումների ժամանակ Ձեզ միշտ նույն մա՞րդն է օգնում:
-Այո, Վասիլի Իվանովիչ Պրոստատովը: Մենք միասին ոնց որ մի մարդ լինենք: Ինձ հաճախ ասում են՝ «քեզ երկու-երեք հոգի կարող ենք տալ՝ օգնության համար»: Ասում եմ պետք չէ, իսկ եթե չեք ուզում՝ ինքներդ իջեցրեք: Ես Վասիլի Իվանովիչին լիովին վստահում եմ:
-Թաղումների ժամանակ ձեր պարտականությունների մեջ ի՞նչ է մտնում. գերեզմանի տե՞ղն անել, փորե՞լ, դագաղ մեխե՞լ:
-Այո, տեղն անել, փոս փորել, դագաղ մեխել, եթե փականներ չունի:
-Փականով դագաղներ է՞լ են լինում:
-Կառավարականները:
-Նշանավոր մարդկանցից է՞լ ում եք թաղել:
-Կրեմլի պատի մոտ՝ Բուդյոննուն ու Սուսլովին: Գերեզմանատանը քաղբյուրոյի անդամներին, հարազատներին: Թաղումները հաճախ փակ են լինում: Երբ Լոենիդ Իլյիչը վերջին հրաժեշտ է տալիս մորը, գերեզմանից բոլոր ծառայողներին հեռացրերցին: Մնացինք ես և իմ օգնականը: Հուղարկավորությունից հետո Բրեժնևը մոտեցավ ինձ և հայտնեց իր երախտագիտությունը, իսկ հետո ուսի վրայից հիշեցրել է. «Գեորգիին չմոռանաք շնորհակալություն հայտնել»: Մոլոտովն էլ խոստացել էր իր գիրքը նվիրել, իսկ Շչոլկովը... նա միշտ իմ աշխատավարձով էր հետաքրքրվում:
-Գեորգի Նիկիտովիչ, իսկ դուք Ձեր ամբողջ կյանքի ընթացքում քանի՞ մարդ եք թաղել:
-Հազարավոր: Լյուբով Օրլովային, երբ Նովոդևիչիեում էի աշխատում: Դա 1971-75 թթ. էր: Մոսկվայի գեղարվեստական-ակադեմիականից, Փոքր թատրոնից շատերին: Վասիլի Մակարովիչ Շուկշինին էլ եմ թաղել: Ամենից շատ այդ թաղումն է տպավորվել: Մինչև հիմա էլ սիրտս ցավում է: Երևում էր, որ ժողովուրդը իսկապես սիրելի մարդու էր հրաժեշտ տալիս:
-Ո՞րն էր թաղումների ամենադժվար պահը:
-Գերեզմանափոսը փակելը: Հողը պետք է լցնել ուղիղ 4 րոպե 30 վայրկյան. այդքան է Խորհրդային հիմնի տևողությունը:
-Է՞լ ում թաղումն է տպավորվել:
-Անդրոպովինը: Նրա թաղման օրը համընկավ որդուս ծննդյան օրվա հետ: Երբ որդիս հարցրեց, թե ի՞նչ եմ նվիրելու իրեն, ես ասաց. «Համբերիր, վաղը կթաղեմ Գլխավոր քարտուղարին և կգնանք քեզ ամենլավ հեծանիվը գնելու»: Այդպես էլ վարվեցի: Անդրոպովին թաղեցինք առանց հեռուստատեսության և ավելորդ ճոխությունների: Այդ օրը ամենակասկածելի բանը դագաղի անհամեմատ թեթև լինելն էր: Կարծես այն դատարկ լիներ:
-Հիմա Ձեր պաշտոնն ինչպե՞ս է կոչվում՝ Նովոդևիչիե կոմբինատի ծիսական արարողությունների արտադրամասի պե՞տ:
-Այո, բայց ինքս ինձ «տխրության վարպետ» եմ անվանում:
-Գեորգի Նիկիտովիչ, դուք հավատու՞մ եք Աստծուն:
-Ոչ, ես ոգուն եմ հավատում:
-Իսկ հոգի՞ն:
-Հոգի չկա, կա միայն ոգի: Ամեն մարդու մեջ էլ ոգի կա, մի ինչ որ անտեսանելի բան, որ հաղթահարում է ֆիզիկական, բարոյական բոլոր խոչընդոտները, օգնում է ապրել:
-...Վերջերս մի արտահայտություն կարդացի, մեջս տպավորվել է. «Գերեզմանափորը մահվան վերջին սանիտարն է»:
-Ես ավելի շուտ Էնգելիս հետ եմ համամիտ. նա ասել է. «Գերեզմանափորը հողի սանիտարն է»:
-Լիովին համամի՞տ եք:
-Միայն բժշկական տեսակետից: Իսկ, ընդհանրապես, «գերեզմանափորը» (թեև ինձ համար այդպիսի բառ գոյություն չունի) ծանր ճակատագիր է: Քացով է խփում: Իմ օրոք դեռ ոչ մի գերեզմանափոր թոշակի չի գնացել:
-Շու՞տ են մահանում:
-Այո, շատ դժվար ու վտանգավոր աշխատանք է, անշնորհակալ աշխատանք: Չէ՞ որ մենք սոցիալական սանդուղքի ամենաստորին աստիճանին կանգնած մարդիկ ենք, թեև ինքներս այդպես չենք կարծում:
-... Իսկ ձեր աշխատավարձը բա՞րձր է:
-Երկու հարյուր, դրան գումարած եռամսյակային հավելավճարները, մոտավորապես երեք հարյուր ռուբլի:
-Գերեզմանափորին սովորաբար ինչքա՞ն թեյավճար են տալիս:
-Փորելու համար՝ քսանհինգ: Բայց ամեն ինչ կախված է այցելուից: Կարող է հիսուն էլ տան, կարող է ոչ մի ռուբլի էլ չտան:
-Իսկ այսպես կոչված ողորմաթաս երբ հյուրասիրում են, ընդունու՞մ եք:
-Գերեզմանափորը միշտ էլ սպիրտի միջոցով է կայանում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ մերժել չի կարելի, այլ այն, որ նորմալ մարդը չի կարող ամեն օր մահացածների ու արցունքների նայել: Ոչ մի բանի անտարբեր, անկարեկից չես կարող նայել: Բայց քեզ այլևս այնպես չես կարցնում: Աշխատում ես նույնիսկ օգնել, մասնակցել. օգնում ես ծաղիկները հանել դագաղից, հարազատներից որևէ մեկին ես նեցուկ լինում: Տարիների հետ էլ պրոֆեսիոնալիզմ ես ձեռք բերում:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է կյանքի իմաստը:
-Երեխաներին մեծացնել, թոռներին խնամել: Նրանց կյանքի համար նյութական հիմք ստեղծել: Ուզում եմ շատ ապրել, աշխատել: Մահը, ճիշտն ասած, մարդուն բոլորովին էլ չի գեղեցկացնում: Աշխատելուց ամբողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ տեսել մահացած մի կնոջ դեմք, որը նույնքան գեղեցիկ էր, որքան կենդանության օրոք: Նա էլ երևի կախարդուհի էր...
-Իսկ մահից վախենու՞մ եք:
-Մահից չեմ վախենում: Իսկ վախենալու ի՞նչ կա: Ասում են, դրախտում ավելի լավ է, քան այստեղ:
-Իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ դրախտ կընկնեք:
-Չէ, համոզված չեմ: Բայց մի անգամ, մի վանական ինձ ասել է, գերեզմանոցում աշխատող մարդու բոլոր մեղքերը ներվում են...
Գեորգի Կովալենկոն մահացավ 2013 թ.-ին:
Комментариев нет:
Отправить комментарий