Մենք սովոր ենք աղբը նետել աղբամանի մեջ, իմանալով, որ այն կտանեն դրանց համար նախատեսված աղբանոցներ։ Իսկ թե ի՞նչ են անում բժշկական բիոթափոնների հետ, հավանաբար գիտեն միայն բժիշկները և դժվար թե դա հետաքրքրի հիվանդներին։
Բայց անհանգստացնում է մի բան. Արդյո՞ք այդ «աղբը» չեն նետում չնախատեսված վայրերում, և արդյո՞ք այն չի վնասում մեզ շրջապատող միջավայրին: Կան կարծիքներ, որ այդ հեռացված օրգանները ուղղակի նետում են կոյուղի: Բայց արդյո՞ք դա այդպես է:
Բժիշկներն ասում են, որ բժշկական հաստատությունները ունեն համաձայնություն պետական դիահերձարանների հետ։ Ամբողջ բժշկական «աղբը» նրանք ուղարկում են այնտեղ` հետազոտման համար, իսկ հյուսվածքները, որոնք մնացել են վիրահատությունից հետո` թաղում են բիոփոսերի մեջ։ Այս կերպ հիվանդանոցները ձերբազատվում են ավելորդ գլխացավանքից` խնայելով սեփական բյուջեն։
Այս թափոնները վերացնելու լավագույն միջոցը հանդիսանում են հատուկ միկրոդիակիզարանները։
Բայց այս միջոցը փոքր ինչ թանկ է նրանց համար։ Դրանք տեխնիկապես բարդ է պատրաստելը, քանի որ կարևոր է բարձր ջերմաստիճանի ապահովումը, ինչև հավելյալ ծախսեր է նախատեսում։ Այդ իսկ պատճառով հաճախ թափոնները թողնում են Բեքքերի փոսերում կամ այսպես կոչված բիոփոսերում։ Այդ փոսերը հիմնականում նախատեսված են սատկած կենդանիների համար և ունեն մոտ 10 մետր խորություն։ Կենդանիների դիակները այդտեղ լցնելուց հետո դրանց վրա կաուստիկ սոդա են լցնում, ինչն ամբողջությամբ քայքայում է դրանք: Բեքքերի փոսերում թաղվում են ոչ միայն անդամահատված վերջույթները կամ հեռացված օրգանները, այլ նաև աբորտից հետո մնացած «թափոնները»: Ինչ վերաբերվում է վիժումի զոհերին, ապա դրանց պետք է թաղեն հարազատները: Եթե նրանք հրաժարվում են, ապա դրանք վերցվում են որպես պաթոլոգիական թանգարանի նմուշներ: Այստեղ մասնագետները ուսումնասիրում են տարբեր պաթոլոգիաների առանձնահատկությունները:
Կա ևս մեկ, այսպես կոչված անգլիական մեթոդ, համաձայն որի թափոնները միատարր զանգվածի են վերածվու, ինչից հետո նետվում են կոյուղի։ Շատ քաղաքներում բժշկական հաստատությունները պայմանագրեր են կնքում կոմունալ ձեռնարկությունների հետ, որոնք զբաղվում են աղբի տեղափոխմամբ և կան հատուկ թաղման արարողակարգային ծառայություններ, որոնք զբաղվում են նմաղ աղբի վերացմամբ: Հիմնականում դրանք թաղում են գերեզմանոցների հատուկ հատկացված տարածքներում:
Նշեմ նաև, որ կրոնական պատկանելիությունով պայմանավորված տվյալ անձը կարող է պահանջել իր անդամահատված մարմնի մասը և այն հատուկ արարողակարգով թաղել։ Դա հիմնականում ընդունված է Իսլամ դավանողների մոտ։
Комментариев нет:
Отправить комментарий