Մահապատիժը ԽՍՀՄ–ում. ինչպե՞ս և ովքե՞ր էին այն իրականացնում

Մահապատիժը շարունակում է մնալ աշխարհի ամենավիճելի հարցերից մեկը: Կարծում եմ շատերին կհետաքրքրի, թե ինչպես էր այն իրականացվում 20–րդ դարի ամենահակասական և ամենաարյունարբու կայսրությունում` ԽՍՀՄ–ում։
Բանտի ադմինիստրացիայի ներկայացուցիչն էր մահապատժի անմիջական իրականացնողը, հիմնականում ենթասպաները։ Նրանք դրա համար մեծ գումար էին ստանում։ Դահճին գիտեին միայն բանտի պետն ու դատախազը։ Անգամ այդ ենթասպաների գործընկերները չգիտեին, որ վերջիններս մահապատժի հետ առնչություն ունեն։ Մահապատիժ իրականացնողը կարող էր ամեն րոպե հրաժարվել այդ աշխատանքից։ ԽՍՀՄ–ում օրենքով կանանց մահապատժի չէին ենթարկում։
Բանտարկյալը չէր իմանում, թե երբ են իրեն մահապատժի ենթարկելու։ Դա արվում էր բանտի սպասարկող անձնակազմի անվտանգության համար. չէ՞ որ մահապատժի դատապարտվածից կարելի էր ամեն ինչ սպասել։ Մահապատժից առաջ դատապարտյալին բազմիցս այցելում էր բժիշկը, որ նրա մոտ կասկած չառաջանար վճռի իրականացման ժամկետների վերաբերյալ։ Երկու պարտադիր պայմանի դեպքում էին ի կատար ածում դատավճիռը. 1. Պետք է ստացվեր ներում շնորհելու խնդրանքի մերժումը, որից հետո ևս մեկ ամիս դատապարտվածին ապրելու հնարավարություն էին տալիս։ 2. Մահապարտը պետք է պարտադիր առողջ լիներ։ Եթե նա ջերմություն ուներ կամ մրսած էր` մահապատիժը հետաձգվում էր։

Մահապատժից առաջ դատապարտվածին հանում էին խցից` բժշկական հետազոտության կամ բանտի պետի մոտ տանելու պատրվակով։ Ապա նրան մտցնում էին հատուկ մեկուսացված շինություն, որտեղ կարդում էին ներում շնորհելու մասին մերժումը և գնդակահարում։ Մահապարտը չէր տեսնում կատարողին։ Մահապատիժն իրականացվում էր բանտի պետի, դատախազի և բժշկի ներկայությամբ։ Ըստ ականատեսների` մահապատժի պահին դատապարտյալները ուշաթափ չեն եղել, ներում չեն խնդրել, չեն արտասվել, որովհետև նրանք վաղուց պատրաստվել են դրան։ Վճռի արձակման պահից մինչև դրա ի կատարա ածումը բավական ժամանակ էր անցնում. դա կարող էր տարիներ տևել։ Այդ ընթացքում մարդը հաշտվում էր մահվան մտքի հետ։ Գնդակահարությունը միայն վերջակետ էր դնում նրա պատմությունը։ Որպես կանոն այդ մարդիկ իրենց պատեպատ չէին տալիս, չէին բղավում։ Բացառություններ գրեթե չէին լինում։ Գնդակահարությունն իրականացվում էր « Մակարովի» 9մմ–նոց ատրճանակից` 2 կրակոցով։ Առաջին կրակոցը գլխին, երկրորդը` ստուգիչը` ծոծրակին։ Ապա բժիշկը արձանագրում էր մահը, իսկ դիակը ժամանակավորապես թաղում էին բանտի տարածքում։ 

Հետագայում, եթե ռեաբիլիտացիա չէր հետևում, դիակը հանում էին, այրում, ու աճյունը քամուն տալիս։ Դիակը հարազատներին չէին հանձնում, որպեսզի գերեզմանում չթաղեին։ Հնարավոր էր, որ մահապատժի ենթարկված զոհերի հարազատները քանդեին գերեզմանը, հանեին դիակն ու անարգեին այն։ Ի դեպ, մահապատժի ենթարկվածի հարազատներին միայն մի բան էին ասում` դատավճիռն ի կատար է ածվել...

Այսօր գրեթե նույն սցենարն է Չինաստանում և Ճապոնիայում։ Օրինակ, Չինաստանում մահապատիժը իրականացվում է մոտ տարածությունից արձակված կրակոցի միջոցով: Այնուհետև, մահապատժի ենթարկվածի հարազատներին 9 յուանի (չինական դրամ) հաշիվ է ուղարկվում՝ մեկ փամփուշտի գինը: Եթե բանտարկյալը չունի հարազատներ, ապա նա որոշ ժամանակ աշխատում է բանտում՝ վաստակելու համար անհրաժեշտ գումարը: Իսկ Ճապոնինա, այն քիչ պետություններից է, որտեղ մինչ օրս խրախուսվում է մահապատիժը: Այնտեղ մահապատժի դատապարտվածին նունիսկ չեն ասում, թե երբ է այն ի կատար ածվելու: Դատապարտվածները նստում են մենախցերում, համատարած լռության մեջ այնքան ժամանակ, մինչև նրաց հետևից չեն գալիս և չեն ուղեկցում կախաղանի մոտ: Այո, այո, հենց կախաղանի. Ճապոնիայում մինչ օրս մահապատիժն իրականացնում են կախելու միջոցով: Դատապարտյալը երբեմն ստիպված է լինում իր մահապատժին սպասել մի քանի տարի: Չնայած ամբողջ աշխարհի վրդովմունքին, Ճապոնիան չի պատրաստվում փոխել իր որդեգրած քաղաքականությունը այդ հարցում: Ճապոնիայի բնակչության 80%-ը կողմ է արտահայտվել մահապատժին և դրանց իրականացումը անցյալ տարվա համեմատ աճել է:
Մահապատիժը Ռուսաստանի Դաշնությունում 1993 թ.–ի Սահմանադրությամբ, կրում էր ժամանակավոր բնույթ և նախատեսված էր որոշ անցումային շրջանների համար և այլևս ի կատար չէր ածվում 1997 թ.–ի ապրիլի 16–ից, այսինքն պատիժը չպետք է ո՛չ նախատեսվեր, ո՛չ իրականացվեր։ Դրա գործածության մասին վերջնական պարզաբանումը տրվեց 2009 թ.–ին, Սահմանադրական դատարանի կողմից` Սահմանադրության և միջազգային պայմանագրերի հիման վրա, բայց մահապատժի նորմը մնաց ազգային օրենսդրության մեջ` ավելի ցածր իրավական կշիռ ունենալով, քան Սահմանադրությունն ու միջազգային պայմանագրերը։ Կարճ ասած` Ռուսաստանը թեև օրենսդրորեն չի վերացրել մահապատիժը, բայց վաղուց այնտեղ ոչ ոք մահապատժի չի ենթարկվել։

Եթե Ձեզ դուր եկավ նյութը, ապա հավանեք մեր ֆեյսբուքյան էջն ու ծանոթացեք նոր և հետաքրքիր նյութերի

Комментариев нет:

Отправить комментарий