Որպեսզի բացահայտեք նոր աշխարհներ, պարտադիր չէ հազարավոր կիլոմետրեր կտրել։ Բավական է միայն ձեր կողքերը նայել։
Սովորական շաքարը, որը ստացվում է շաքարի ճակնդեղից, շաքարի եղեգից և այլ մթերքներից, թվում է կերակրի աղի` NaCl–ի պես պարզ բաղադրության նյութ։ Սակայն սախարոզան հիմնական դիսախարիդն է և բաղկացած է 2 մոնոսախարոիդներից` α–գլյուկոզա և ß–ֆրուկտոզա։
Օրգանիզմում սախարոզը հեշտությամբ տրոհվում է գլյուկոզայի և ֆրուկտոզայի, որոնք էլ իրենց հերթին, առանց հետագա վերամշակման, ներծծվում են արյան մեջ։ Գլյուկոզան «վառելիքն» է, որն անհրաժեշտ է մկանների աշխատանքի, ինչպես նաև մարդու ողջ մարմնի օրգանների և բջիջների համար: Սակայն եթե դուք նստակյաց ապրելակերպ եք վարում, և ձեր օրգանիզմը չի հասցնում արագորեն ծախսել այդ քանակի վառելիք, գլյուկոզայի ավելցուկը նա վերածում է ճարպի: Իսկ դրանք ոչ միայն ավելորդ կիլոգրամներ և սանտիմետրեր են, այլ նաեւ ծանրաբեռնվածություն ենթաստամոքսային գեղձի վրա։
Այդ պատճառով էլ մենք սիրում ենք քաղցրեղեն. դրանք մարսվելու համար էներգիա չեն պահանջում։ Լուսանկարում պատկերված շաքարի բյուրեղիկները (մեծացված 1000 անգամ) շագանակագույն են։ Վերջինիս երանգը պայմանավորված է կիսամշակված լինելու հետ, հետևաբար նրանում պահպանված են վիտամինները: Բայց իրականում, շագանակագույն շաքարի մեջ օգտակար նյութերն այնքան քիչ են, որ այն անվանել դիետիկ հնարավոր չէ:
Շաքարը լինում է երկու տեսակի՝ ներքին եւ արտաքին:
1. Առաջինները պարունակվում են մրգերի, հացահատիկային բույսերի եւ քաղցր բանջարեղենների մեջ, ինչպիսիք են ճակնդեղը և գազարը: Քանի որ նրանցում շաքարը «փաթեթավորված» է բջջանյութով, մեր մարմնում մնում է նրանց միայն սահմանափակ քանակությունը՝ հագեցած վիտամիններով եւ միկրոէլեմենտներով:
2. Շաքարի մյուս տեսակը՝ արտաքինը, պարունակվում է մեղրի, քաղցր խմիչքների, տորթերի ու քաղցրավենիքների մեջ: Այս շաքարն է, որ վտանգավոր է օրգանիզմի համար:
Комментариев нет:
Отправить комментарий