Այս կամուրջը գտնվում է Վենետիկում և կոչվում է «Հառաչանքների կամուրջ»․ քչերը գիտեն դրա անվան հետաքրքիր պատմությունը


Քչերը գիտեն, որ «Հառաչանքների կամուրջ» անունով հայտնի այս կառույցը գտնվում է Վենետիկում և կառուցվել է 1602 թվականին:
Պալատական ջրանցքի վրա կառուցված այս կամուրջը Նոր բանտը կապում էր Դոժերի պալատի հետ, որտեղ գտնվում էին Օրենքների ղեկավարման և քրեական գործերի ղեկավարման դահլիճները, այլ կերպ ասած՝ դատարանները:
«Հառաչանքների կամուրջ» անվանումն այն ստացել է շնորհիվ կալանավորների, ովքեր դատարանի դահլիճից դեպի բանտ գնալիս անցնում էին այդ կամրջով և վերջին անգամ տխուր հառաչանք արձակելով նայում Վենետիկին։ 
Լեգենդներից մեկի համաձայն էլ՝ սիրահարները հավերժ իրար կսիրեն, եթե մայրամուտին գոնդոլում համբուրվեն այդ կամրջի տակ:

Комментариев нет:

Отправить комментарий